Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«ՀԱՅ ԼԵԶՈՒՆ ՏՈՒՆՆ Է ՀԱՅՈՒՆ»

14:23, հինգշաբթի, 16 ապրիլի, 2015 թ.
«ՀԱՅ ԼԵԶՈՒՆ ՏՈՒՆՆ Է ՀԱՅՈՒՆ»

2015թ. ապրիլի 11-ին ՀՀ Արարատի մարզի Վեդի ք. Գ. Մարգարյանի անվան N1 հիմնական դպրոցում տեղի է ունեցել գրական – երաժշտական ցերեկույթ՝ «Հայ լեզուն տունն է հայուն» խորագրով (կազմ. հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Շողիկ Աթոյան): Միջոցառման ընթացքում աշակերտները փառաբանություններ հնչեցրին Մ. Մաշտոցին, արտասանեցին գեղեցիկ բանաստեղծություններ հայոց լեզվի մասին, մեջ բերեցին հայ և օտարազգի լեզվաբանների և հեղինակների ասույթները՝ մեր ոսկեղենիկ մայրենի լեզվի մասին: Փոքրիկ բեմականացմամբ պատգամեցին անաղարտ պահել հայոց լեզուն և փոխանցել սերնդեսերունդ:

Այն գաղափարախոսությունը, որ «Քանի ապրում է հայ լեզուն, կապրի հայը» 4-րդ դասարանի (դասղեկ Լիլիթ Թադևոսյան) աշակերտների մեջ խանդավառություն առաջացրեց, և նրանք պատասխանատվության զգացումով տոգորվեցին՝ իրենք էլ անելիք ունեն այդ կարևոր գործում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5173 | 0 | 0
Facebook