Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչպիսին է մեր ավտոշուկան:

13:28, երկուշաբթի, 18 օգոստոսի, 2014 թ.
Ինչպիսին է մեր ավտոշուկան:
     Ինչպիսին է մեր ավտոշուկան:
     Հայաստանը աշխարհի այն հազվագյուտ երկրներից է, որտեղ մարդիկ վարում են մեծ, հսկա, ես կասեի՝ երկու սենյականոց մեքենաներ:
     Ըստ իմ ուսումնասիրության մեր ավտոշուկայում ամենաշատը հարցվում են՝
     Կլոր Վառ մերսեդես ու սպիտակ նիվա մակնիշի մեքենաները: Դե մերսեդեսի պահանջարկը պայմանավորված է իրա որակով. մերսեդեսը բոլոր մեքենաների մեջ մրցակցությունից դուրսա եղել միշտ ու կմնա, իսկ ինչ վերաբերվում է սպիտակ նիվային, ապա ստեղ խոսքերն ավելորդ են:
     Հայաստանում ամենաշատը վաճառվում է Toyota մակնիշի մեքենաները, որոնք յուրաքանչյուր մոդել էլ ունի իրա առավելոթյունը ու համարվում է ամենաորակյալ մեքենաներից մեկը:
     Lexus մակնիշի ավտոմեքենաները ժամանակին այդքան էլ տարածված չէր մեր երկրում, բայց RX մոդելները մեծ աժոտաժ առաջացրեցին ու այս մեքենաները պահանջարկը ավելացավ Հայաստանում:
     BMW մակնիշի մեքենաները ունեն իրենց այսպես ասած «Պաստայանի կլիենտը» . այս մակնիշի մեքենաները հիմնականում գնում են մակնիշի սիրահարները:
     Wolksvagen մակնիշի մեքենաները Հայաստում ներկայացված են «Տուառեգ» ու «պասատ» մոդելներով, որոնք մեծ տարածում ունեն մեր երկրում ու հանդիսանում են էլիտար դասի մեքենա:
     FORD մակնիշի մեքենաները փորձում են գրավել Հայաստանյան շուկան, բայց քանի որ մեր մոտ Ֆորդը ասոցացվում է հիմնականում «Ֆորտ Տրանզիտ» մոդելի հետ, մարդիկ անվան համար չեն ցանկանում գնել այդ մեքենաները:
     Իսկ ինչ վերաբերվում է սովետական մեքենաներին, ապա ասեմ, որ նրանք մի քանի տարի հետո վերացող տեսակ կհամարվեն մեր երկրում:
     Opel ու BYD մակնիշի մեքենաները մեծ տարածում ունեն մեր երկրում, որովհետև նրանք օգտագործվում են ծառայության ոլորտում՝ մասնավորապես տաքսի ծառայություններում:
     Մնացած մակնիշների մեքենաները մեր երկրում դեռ ոչ այդքան անուն, ոչ էլ վստահություն ունեն, բայց վստահաբար կարող եմ ասել, որ մեր ավտոշուկան փոփոխական «բնավորություն» ունի ու ոչ մեկ հստակ չի կարող ասել՝ որ մեքենան մի տարի, նույնիսկ կես տարի հետո մեր համար «բռենդ» կլինի:
     (Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ)
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5426 | 0 | 0
Facebook