Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Եթե ընտանիքում կինը կամ ամուսինը անընդհատ դժգոհում է կողակցից նրա թերությունների համար

Hamaspiur Grigoria
Հեղինակ`
Hamaspiur Grigoria
17:53, ուրբաթ, 21 դեկտեմբերի, 2012 թ.
Եթե ընտանիքում կինը կամ ամուսինը անընդհատ դժգոհում է կողակցից նրա թերությունների համար
    
Այսօր դարձյալ անդրադառնալու ենք մեր ընթերցողներին հուզող թեմայի`ընտանիքում կինը կամ ամուսինը անընդհատ դժգոհում է կողակցից նրա թերությունների համար:Բնականաբար սա ճնշում է վերջինիս եւ սկսում է ձանձրացնել:Պետք է այս հարցին անտարբեր չմնալ, որպեսզի մի օր չկանգնել ամուսնալուծության, դավաճանության կամ անտարբերության փաստի առաջ:
     Անթերի մարդիկ չկան...պետք է միշտ հիշել, կողակցի հետ լինել համբերատար եւ ներողամիտ:
     Սա, իհարկե, դժվար է իդալականին մոտ մաքրակենցաղ, կազմակերպված, կոկիկ մարդկանց համար: Բայց նույնիսկ նրանք ստիպված են մի քիչ զսպել իրենց: Այսպիսի խնդր ծագում է հատկապես կենցաղային հողի վրա եւ սուր է արտահայտվում ամուսնական առաջին տարիներին, երբ մարդիկ փորձում նե համատեղ ապրել, հարմարվել միմյանց սովորություններին: կլինեն իրավիճակներ, երբ ամուսինները կնկատեն միմյանց թերություններ:Առաջին անգամ միանգամից պետք չէ արձագանքել.միգուցե դա շփոթմունք է կամ պատահականություն :Երկրորդ անգամ կրկնելու դեպքում կհամոզվեք, որ դա արդեն բնավորություն է կամ սովորություն:Առանց բարձրաձայնելու փորձեք շտկել:Եթե երրորդ անգամ կրկնվի նույն սխալը , նշանակում է չբարձրաձայնելու դեպքում երբեք չի ուղղվի:Այ այս պահին է պետք նրբանկատություն, զսպվածություն:Խուսափեք կոպտությունից, կծու կատակից/որքան էլ բարկացած լինեք/:Հասցված վիրավորանքը կարող է անհետեւանք չմնալ եւ ավելի կոպիտ պատասխանի արժանանալ կամ կուտավելուց հետո մի օր վերադարձվել:
     Պետք չէ կենտրոնանալ կողակցի սխալների վրա եւ նրան անընդհատ քարկոծել:Այդպես դուք կնոջից կամ ամուսնուց կվերածվեք«Տեր Թոդիկի»/դաժան, անհամ ուսուցչի/:Այդպես կողակիցը կխուսփի ձեզ հետ զրույցից, շփումից, կթաքցնի իր կարծիքը եւ մի օր դուք կդառնաք օտար մարդիկ:
     Մի մոռացեք, որ բոլորս էլ սիրում ենք գնահատված լինել, գովեստի խոսքեր լսել:Մարդն իր կոխակցի կողքին պետք է իրեն ինքնավստահ զգա:

    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1009 | 0 | 0
Facebook