Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչու են զարդարել գերեզմանոցի եղևնիները

Gurgen Maruqyan
Հեղինակ`
Gurgen Maruqyan
20:35, շաբաթ, 14 դեկտեմբերի, 2013 թ.

Տիկին Ժենիկի երազանքը մոմավաճառն իրականացրեց դեկտեմբերի մեկին: Հանգուցյալը հայտնվել էր Աննայի երազում և խնդրել, որ զարդարի իր շիրմի եղևնիները: Երազի մասին Աննան պատմել էր քահանային ու գործի անցել: Մի քանի օր է հանգուցյալ Ժենիկը հայտնվում է մոմավաճառի երազում և շնորհակալություն հայտնում:
    
    

Ամանորի լույսերը զարդարում են Մասիսի քաղաքային գերեզմանատան եղևնիները: Լույսերը հատկապես երեկոյան, լուսավորում են ամբողջ հանգստարանը, գերեզմանափոր Ավագն էլ առաջվա պես ստվերներ չի տեսնում:


    

Մասիսի քաղաքային գերեզմանատան մուտքի ութ եղևնիների լույսերը վառում են երեկոյան ութից մինչև առավոտյան վեցը: Մուտքի մոտ նաև եկեղեցին է. աշխատակիցներն ասում են, որ հատկապես գիշերային ժամերին եղևնու լույսերը գեղեցկացնում են նաև եկեղեցին: Հանգուցյալների հարազատները գերեզմանատուն գալիս են երեկոյան հինգից հետո, չեն վախենում, քանի որ ամբողջ գերեզմանատունն է լուսավոր:


    

Գերեզմանատան եկեղեցու քահանան աշխատակիցներին ասել է, որ Նոր տարուն չպետք է անտեսել նաև հանգուցյալներին, երկրում նրանք ևս դիմավորում են նոր տարին: Եկեղեցու մոմավաճառը ամեն առավոտ, մինչև եկեղեցի մտնելը, կանգնում է լույսերի մոտ, բարև տալիս շիրմաքարերին, ասում է` նրանք ևս ուշադրության կարիք ունեն, տոն օրերն էլ սարերի ետևում չեն:


    

Գերեզմանափոր Ավագն ու մոմավաճառ Աննան ամուսիններ են: Եղևնիները խաղալիքներով զարդարելու են դեկտեմբերի 20-ից հետո: Գերեզման այցելողներին խնդրում են տնից խաղալիքներ բերել: Վստահեցնում են, որ հանգուցյալների հարազատները իրենց նախաձեռնությունը ընդունում են սիրով: Ասում են, որ Նոր տարին բոլորի տոնն է` երկնքում, թե երկրում:

Աղբյուրը` http://www.armnewstv.am/
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3752 | 0 | 0
Facebook