Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Յուվենտուսը» հետաքրքրված է Լուկաս Մոուրայի ծառայություններով

Juventus
Հեղինակ`
Juventus
16:08, ուրբաթ, 22 նոյեմբերի, 2013 թ.

«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Լուկաս Մոուրան հայտնվել է «Յուվենտուսի» ուշադրության կենտրոնում. հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:

Թուրինյան ակումբի ղեկավարության դիտակետում այս պահին մի քանի ֆուտբոլիստներ կան, այդ թվում` «Մանչեսթեր Յունայթեդից» Նանին և կրկին «Պարի Սեն Ժերմենից» Ժերեմի Մենեզը: Թե ում տրանսֆերային իրավունքները գնելու հարցում «Յուվենտուսն» առաջնահերթություն կտա, դեռ հայտնի չէ:

Հիշեցնենք, որ Լուկա Մոուրիան «ՊՍԺ» է տեղափոխվել նախորդ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ` «Սան Պաուլուից», 40 մլն եվրոյի դիմաց: Ընթացիկ մրցաշրջանում Լուկասը մասնակցել է 12 խաղի, դարձել 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Աղբյուրը` ArmJuve.do.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2989 | 0 | 0
Facebook