Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինտելեկտուալ մրցույթ` ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոնում

Վայքի ավագ դպրոց
Մամուլի խոսնակ`
Վայքի ավագ դպրոց
20:43, երկուշաբթի, 04 նոյեմբերի, 2013 թ.

Հոկտեմբերի 30-ին ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոնի «Ժամանցային ակումբը» կազմակերպեց «Բրեյն ռինգ» ինտելեկտուալ մրցույթ: Մասնակցում էին ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի, Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի, Եղեգնաձորի և Վայքի ավագ դպրոցների և Եղեգնաձորի պետական վարժարանի 6 հոգանոց թիմերը:

Մրցույթն անցկացվեց երկու փուլով: Ե՜վ առաջին, և՜ երկրորդ փուլերի ընթացքում թիմերինտրվեց 10-ական հարց, որոնք հիմնականում միտված էին տրամաբանության զարգացմանը: Յուրաքանչյուր փուլից հետո կատարվեց արդյունքների ամփոփում ըստ թիմերի հավաքած միավորների: Պատասխանների վերջնական ամփոփումից հետո պարզ դարձան հաղթող երեք թիմերը:

Երրորդ տեղը զբաղեցրեց Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի թիմը, երկրորդը` Վայքի ավագ դպրոցի թիմը, իսկ առաջին տեղը զբաղեցրեց ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի թիմը: Մրցույթն անցավ դրական, առողջ մրցակցային մթնոլորտում. բոլոր թիմերը շատ ակտիվ էին, և խաղի ընթացքում զգացվում էր մասնակիցների թիմային ոգին: Սա, թերևս, ամենակարևորն է նման մրցույթների համար:

Հաղթող թիմերը պարգևատրվեցին նվերներով:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3923 | 0 | 0
Facebook