Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

2, 250, 000 ԱՄՆ դոլար՝ Կարո Մկրտչյանի Ստեղծագործության Համար

17:54, ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2013 թ.
     Սովորականի պես ուսումնասիրելով reddit.com համաշխարհային նորությունների պորտալը՝ շատ պատահական գտա հետևյալ նյութը (ներկայացնում եմ թարգմանված) .
     ՛՛Հայ նկարիչ Կարո Մկրտչյանի ստեղծագործությունը վաճառվել է ժամանակակից հայ նկարչի համար ռեկորդային գնով՝ 2, 250, 000 ԱՄՆ դոլարով: Փաստորեն հանրությանը քիչ հայտնի հայ նկարչի համար ֆրանսիացին վճարում է հայ հասարակության համար անսովոր թվացող ահռելի գումար: Վերը նշվածը սակայն այս ընթացքում գաղտնի է պահվել նկարչի եղբոր ՝ Արտեմ Մկրտչյանի կողմից, ով էլ նկարչի մահից հետո հանդիսանում է նրա ստեղծագործությունների սեփականատերը: ՛՛
     Նյութը ընթերցելուց հետո փորձեցի գտնել վերը նշված գործարքին վերաբերող մանրամասներ: Դրանք հրապարակված էին արդեն հայկական մամուլի կողմից, մասնավորապես՝ haynews.am կայքում: Կարողացա գտնել նաև ռեկորդային գնով վաճառված գլուխգործոցի թվային տարբերակը, որն էլ տեղադրված է որպես նյութիս գլխավոր նկար:
     Փաստորեն մենք ունեցել ենք նկարիչ ում նկարները մեծ պահանջարկ ունեն համաշխարհային արվեստի շուկայում: Կարծում եմ ինչպես և ինձ, այնպես էլ շատերին անհայտ էր Կարո Մկրտչյանի անունը, բայց փաստ է, որ նրա ստեղծագործության համար վճարված գումարը կարելի է համարել ռեկորդային, քանի որ այն գերազանցում է նույնիսկ արևմտյան մշակույթի տիտաններից շատերին: Կարծում եմ, որ սա համազգային ձեռքբերում է:
     Ամենազարմանալին այն է, որ քչերն են տեղյակ այս փաստին և ընդհանրապես չի շոշափվում այս թեման մշակութային շրջանակներում: Չէ որ հպարտություն է հայ ազգի համար, երբ հայ նկարչի մշակութային ժառանգությունը ի զորու է մրցակցել և ոչնչով չզիջել ՝ Պիկասսոյին, Դալիին և նույնիսկ ռենեսանսի ժամանակաշրջանում ստեղծված գլուխգործոցներին:
     Կարծում եմ, որ պատճառը ՛՛քաղաքակրթության ճգնաժամի՛՛ հետևանք է, որը ստիպում է մեզ չնկատել այն լավն ու թանկարժեքը, որ ծնվել է մեզնից և ապրում է մեր կողքին, սակայն մենք անգիտակցորեն դուրս ենք անում այն: Խոսքը չի վերաբերում միայն այս դեպքին: Վերջապես սթափվենք ու մի կողմ դնենք կենդանական բնազդների ու անգիտության վրա հիմնված ապրելակերպը: Արժևորենք և բարձրացնենք մեր ունեցածը:
    
Աղբյուրը` haynews.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
3
Չհավանել
0
3198 | 0 | 0
Facebook