Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ծառուկյան Գագոյի գարեջրերի մեջ ալկոհոլից կախվածություն առաջացնող հորմոն կա

irakanum.com
Մամուլի խոսնակ`
irakanum.com
12:13, ուրբաթ, 27 սեպտեմբերի, 2013 թ.
     Irakanum.com-ը գրում է.
     Irakanum.com
-ի թղթակցին հայտնի է դառել, որ ԱՄՆ դեսպանության անմիջական նախաձեռնությամբ և հովանավորությամբ արդեն մեկ ամսից ավել է Երևանում գործում է պրոֆեսիոնալ ու գերժամանակակից սարքավորումներով լաբորատորի` տեղական արտադրության պարենային ապրանքների անկախ փորձաքննություններ իրականացնելու նպատակով: Լաբորատորիայում բարձր աշխատավարձով աշխատում են բարձրակարգ մասնագետներ և գիտնականներ. նրանց թիվը չի գերազանցում մեկ տասնյակը, սակայն ամբողջ ինտրիգը նրանումն է, որ առայժմ գաղտնի են պահվում և լաբորատորիայի անվանումը և մասնագետների ով լինելը: Բայց այս գաղտնիությունն էլ, կարծես ժամանակավոր է ու պայմանական: Մեզ հասած տեղեկություններով մասնավոր հիմունքներով ստեղծված իբր գիտահետազոտական փորձերի լաբորատորիայի հիմնական խնդիրն է լինելու տեղեկատվական դաշտում անկախ փորձաքննության արդյունքներ հրապարակել և սպառողին իրականում մատուցել ողջ ճշմարտությունը իրենց կերածի և խմածի վերաբերյալ: Կարծում ենք նման գաղտնիությունը ևս մեկ պատճառ ունի, որպեսզի լաբորատորիայի փորձագիտական եզրակացությունները մասնագիտական լուրջ կշիռ ունենան, այն պետք է հավատարմագրված լինի միջազգային համապատասխան ինստիտուտների կողմից և համապատասխան երաշխավորություններ ունենա: Դա կարևոր գործոն է, որպեսզի սպառողը հավատա այդ եզրակացություններին: Երևի թե ամերիկայն նախաձեռնությունը հիմա հենց բյուրոկրատական խնդիրների կարգավորման շրջափուլում է, սակայն մեր աղբյուրի հավաստմամբ աշխատանքներն արդեն սկսված են մի քանի անուն հայկական արտադրանքների մասով:
     Շարունակությունն այստեղ:
Աղբյուրը` http://irakanum.com/
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3530 | 0 | 0
Facebook