Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նախկին գլխավոր դատաՂազ Աղվան Հովսեփյանին հոգեբաներոն տրամադրում են «ղազագիր» ստորագրելու

irakanum.com
Մամուլի խոսնակ`
irakanum.com
15:09, հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2013 թ.

Irakanum.com-ը գրում է.
     Ավելի քան պարզ է, որ Աղվան Հովսեփյանին Նախագահն անգործ չի թողնի: Նման մարդկանց, ովքեր «չափից դուրս շատ բան գիտեն» , երկու ճանապարհ կա. Կամ վահանով, կամ վահանին…

Փառք Աստծո, երկրորդ տարբերակի կարիք, կարծես չկա, ու մնում է հասկանալ, թե հատկապես ի՞նչ չափի ու ձևի վահան կտա Նախագահը նրան: Նարդու լեզվով ասած` էքս-դատախազի զառերը այլևս միայն վեցով չեն, ու հիմա նա էլ է խոցելի: Շատ հնարավոր է, որ նա գերադասի ավելի խորհրդանշական, պատվավոր մի պաշտոն, ինչպես իր հայրենակիցների հետ է վարվում: Համենայն դեպս վերջին օրերին հենց այդպիսի «առաջարկներ» են անում լրատվամիջոցները:

Չի բացառվում, որ անձնական կյանքի խնդիրները նախկին դատախազի համար առաջնային լինեն, և նա, պաշտոնական լծակներ խաղացնելուց հոգնած` փորձի ըմբոշխնել կյանքը…

Բայց սա միայն նրա որոշելիք հարցն է: Իսկ լրատվամիջոցների կանխակալ «առաջարկները» միայն մեկ տպավորություն են թողնում. նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին հոգեբաներոն տրամադրում են «ղազագիր» ստորագրելու:

Ոմանց թվում է, թե «հալվա ասելով բերանները կքաղցրանա»: Դրա համար էլ, որոշ պաշտոնյաներ, որոնք ունեն սեփական լրատվամիջոցներ կամ դրանց վրա ազդելու լծակներ, փորձում են լսեցնել ամենավերևինին, որ «ղազագիր» ստորագրելու ժամանակն է: Շարունակությունն այստեղ:

Աղբյուրը` http://irakanum.com/
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4390 | 0 | 0
Facebook