Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«32 Ատամ Ակումբի տրոհման իրական պատմությունը», Կարեն Բաբաջանյանը, Գարիկ Պապոյանը, մյուսները և… սատանան

irakanum.com
Մամուլի խոսնակ`
irakanum.com
10:12, չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2013 թ.

Irakanum.com-ը գրում է.
     «Փառամոլությունն իմ ամենասիրելի մեղքն է» հիշու՞մ եք հայտնի ֆրազը «Սատանայի դատապաշտպանը» ֆիլմից անկրկնելի Ալ Պաչինոյի կատարմամբ: Լավ է, որ հիշում եք:

32 Ատամ Ակումբի տրոհման մասին բազմաթիվ անգամ բազմապիսի տեղեկություն է եղել մամուլում, և այնուամենայնիվ, բաժանության հետևանքով առաջացած երկու հումորային խմբերի թե գլխավորները, թե անդամները ջանասիրաբար թաքցրեցին ու շարունակում են թաքցնել տրոհման իրական պատճառը մի պարզ պատճառով: Երկու կողմին էլ այն ձեռք չեր տալիս պարզապես: Իրական պատճառը ուղղակի հասարակությանն իցույց կդներ հումորի բիզնես հարթության վրա մենաշնորհը սեփականաշնորհած երիտասարդների պրիմիտիվությունն ու կվնասեր նրանց «բարձր» իմիջին:

Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ սատանան` «կյանքի խոսք» աղանդի տեսքով ներթափանցեց հումորային ակումբ` թիրախ դարձնելով հենց «ամբիցիոզ» երիտասարդների ներքին փառամոլությունը: «Աղանդի տնտեսագետները» նախ սկսեցին ֆինանսապես գայթակղել ակումբի տղաներին, «համը գցեցին բերանները» , հետո սկսեցին ճիշտ հաշվարկված ջոկողություն դնել տղաների մեջ: Շատ կարճ ժամանակ անց հասունացավ հումորային ակումբի հիմնադիր-ղեկավարների, այսպես ասած, լեգիտիմության հարցը: Մի քանի օր ծանր հոգեբանական մթնոլորտում տեղի ունեցող ժողովներ ու պահանջը մեկն էր. Կարեն Բաբաջանյանը այլևս պիտի պրոդյուսերը լիներ, դառնար ակումբի շարքային անդամ: ՈՒ ամենայն գերազանցություն փառամոլությունն իրենն անում է: Կարեն Բաբաջանյանն իհարկե չհամաձայնվեց, նրա կողքին քիչ մարդ մնաց` 32 Ատամի գաղափարի հեղինակ, ակումբի կրեատիվչիկ Վահագն Գրիգորյանը ու տոմսերի վաճառքով զբաղվող Արայիկ Մանուչարյանը: Մնացածը մնացին իրար հետ, պաշտպանելով հասարակությանը անհայտ ակումբի տնօրեն Վլադիմիրի ուլտիմատում-տարբերակը: Անմիջապես հորինվեց Վիտամին Ակումբ անունն ու պրոդյուսերը դարձավ այս տղաների միջից գուցե ամենատաղանդավորը` Գարիկը, եթե իհարկե լուրջ է այս հումորասեր տղաներին տաղանդավոր անվանելը: Իսկ ո՞վ է Վլադիմիրը, որոշ բացահայտումներ անենք, սա այն լավ տնտեսագետն է, ով մինչ ակումբ խցկվելը ՀՀ Կենտրոնական բանկում բաժնի պետ էր աշխատում, և որի կրոնական այլասերությունը իմանալուն պես ուղղակի հեռացրել են Կենտրոնական Բանկից: Այդ ժամանակ նա արդեն ակումբում էր ու ամբողջ թափով ներթափանցում էր: Նա է հենց հումորիստ տղաների բերանը փողի համը գցողը ու ներքին կոմֆլիկտը հասունացնողը: 32-ի տրոհման պահին, իդեպ, ակումբն իր ամենալավ ժամանակներն էր ապրում, Շանթ հեռուստաընկերության հետ ամսեկան 8 000 000 դրամի պայմանագիր և այլն, և այլն.. Ու սկսվել էր ակտիվ հոգեվորսությունը: Ահա այսպես, ակումբի տղաները կուլ գնալով փառասիրությանը, շահամոլությանը և հիվանդ ամբիցիոզությանը կորցրեցին միասնությունն ու ուժը: Զուգահեռ դառնալով մասնագիտորեն ծույլ ու «հեշտ փողեր» ստանալով այսօր լրիվ սպառված են ու այլևս ոչ ոքի պետք չեն: Ուղղակի էլ ակտուալ չեն: Այսօր արդեն հեռուստաընկերություններն էլ բացահայտ ցույց են տալիս, որ առանձնապես հետաքրքրված չեն այս երկու ակումբների արտադրած հումորին:
     Շարունակությունն՝ այստեղ:

Աղբյուրը` http://irakanum.com/
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
13121 | 3 | 0
Facebook