Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչպես ասում են` ես ճիշտ հասցեով եմ եկել

SAM
Հեղինակ`
SAM
15:39, կիրակի, 26 մայիսի, 2013 թ.
Ինչպես ասում են` ես ճիշտ հասցեով եմ եկել

Հարգելի ընթերցող, այս հոդվածը տրամաբանական շարունակությունն է նախորդ հոդվածի ու որոշ չափով տալիս է պատասխաններ այն հարցերի, որոնք ծագել են ձեր մոտ նախորդը ընթերցելիս:


    

Հարգելի ընթերցող, քեզ չեմ ճանաչում, բայց հուսով եմ դու էլ ինձ պես մտահոգ ես ազգի բարօրության, մարդկության ճիշտ ապրելաձևի, աշխարհի խաղաղության և նման շատ-շատ հարցերով, ու դու նույնպես ելքեր ես փնտրում ստեղծված բարդ իրավիճակներից:

Եթե այդպես է, ուրեմն, ինչպես ասում են` ես ճիշտ հասցեով եմ եկել և նյութը, որ կներկայացնեմ իրոք կհուզի քեզ և կարծում եմ, եթե ոչ լիովին, ապա մեծամասամբ ինձ հետ համամիտ կլինես, քանի որ ես համոզված եմ, որ գտել եմ մեզ հուզող մի շարք հարցերի պատասխանները և մշակել եմ ծրագիր, որը փոխաբերական կարգով և որոշ սահմանափակումներով կներկայացնեմ ստորև, քիչ ավելի ուշ:

Իսկ այժմ մի փոքր մեր մասին, որպես մարդ արարածի և հատկապես հայ տեսակի, որը որքան էլ նման լինի իր բնույթով մյուս ազգերին, այնուամենայինիվ ունի իր առանձնահատկությունները` յուրահատուկ միայն իրեն, այսինքն մեզ, մեզ բոլորիս: Ուզենք թե չուզենք մենք այդպիսին ենք` քավոր-սաներական, ախպեր-լավ տղերքական, թյուր ու թերի հասկացողություններով տարված, ինչն էլ շատ հաճախ պատճառ է հանդիսանում մեր թշվառության, մեր ձախողումների, դարեր շարունակ կրած հալածանքների ու կորուստների, աշխարհով մեկ սփռնածության, արտաքուստ համախմբված` ներքուստ թաքնված հակադրության, չափազանց բևեռացվածության ու ներքին փոխադարձ ատեկության, ինչը ակներև է ու անհերքելի փաստ:

Այն ինչ ներկայացնելու եմ, ուղղված է դարեր շարունակ արմատացած արատները մեր միջից արմատախիլ անելուն, նոր տիպի լուսավոր ու պայծառ հասարակարգի ստեղծմանն ու ձևավորմանը, որը կիրառելի կլինի ոչ միայն Հայաստանի, այլ նաև ողջ մարդկության համար: Ասեմ, որ ծրագրի հիմքում Աստվածաշունչն է, բայց ես կփորձեմ ներկայացնել իմ բառերով: Այն վերաբերվում է պետության իշխանավորական համակարգին և կառավարման մեխանիզմներին:

Միգուցե դուք մտածեք, թե մարդկությունը իր բազմադարյա փորձով հասել է առավելագույնին, ինչ կարող էր ստեղծել մարդը իշխանավորության գործում: Բոլոր հասարակարգերը, որոնք ապրել է և ապրում է մարդը` իրենց թվացյալ առավելություններով ու լավ կողմերով հանդերձ ունեն անհերքելի թերություններ, որոնց շնորհիվ էլ չբռնելով պատմության ու ժամանակի քննությունը ձախողում են ապրել և մեկ մեկու հաջորդելով փորջել են նորանոր լուծումներ տալ ճիշտ ապրելակերպի, սակայն չգիտակցելով` նախորդից արմատացած արատները կրկին ներմուծել են նորի մեջ, ինչն էլ կրկին անգամ բերել է անկման և այսօր մարդկությունը կրկին կանգնած է ճգնաժամի առաջ` ոմանց կարծիքով տնտեսական, սակայն համաձայնեք, այս ճգնաժամը ավելի քաղաքական է քան տնտեսական, քանի որ մարդկությունը զարգանում է և հրատապ է ձևավորել նոր հարաբերություններ ու թուլացնել արհեստականորեն ստեղծված չափազանց մեծ բևեռացվածությունը: Հարկավոր է մարդկանց դարձնել առավել հանդուրժող, փոխադարձ ներողամիտ և որ ոչ պակաս կարևոր է` յուրաքանչյուր ոք լինի իր տեղում և արդարացված լինի մեզանից յուրաքանչյուրի տեղն ու դիրքը արևի տակ` երկրի վրա:

Այս ծրագիրը ուղղված է տալու լուծումներ վերը նշված և մի շարք այլ հարցերի և այն չի առաջացնի հասարակության մեջ ցնցումներ ու հեղափոխություններ: Այն չի խորացնի բևեռացումը, այլ կթուլացնի և նույնիսկ կհավասարակշռի այն, ինչի շնորհիվ կունենանք առողջ հասարակարգ ու պարզ իշխանական համակարգ:

Որպես օրինակ, ներկայացնեմ նման հասարակարգի միկրոմոդելը որևէ բնագավառի կառուցվածքի իմ ծրագրած սկզբունքով: Ես, լինելով մասնագիտությամբ շինարար և լավ ծանոթ այդ բնագավառին, կներկայացնեմ այն:

Հարգելի ընթերցող, պատկերացրեք, որ դուք պատվիրատուն եք մի հսկա շինարարական համալիր կառույցի, ինչի համար հայտարարում եք մրցույթ նախագիծ-նախահաշվարկների երեք շինկազմակերպությունների` նախօրոք ներկայացնելով ձեզ անհրաժեշտ չափանիշները, ինչով պետք է ուղղորդվեն նախագծողները և ներկայանան ձեզ:

Դուք ուսումնասիրելով ներկայացված նախագծերը` կգնահատեք շինությունները ըստ բարդության աստիճանի և կառուցման նպատակահարմարության` տալով 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը և որպես հիմք կառուցվելիք համալիրի կընդունեք 3-րդ աստիճանի բարդության նախագիծը, քանզի այն ըստ ձեզ առավել դյուրին ու իրատեսական կլինի:

Տվյալ նախագծի հեղինակ կազմակերպությունը որպես ճարտարապեսական կառույց` պատասխանատու կլինի շինարարության ընթացքում ծագած խնդիրների ու նրանց ճիշտ լուծումների համար:

Որպես կառուցող հանդես կգա 1-ին աստիճանի բարդության նախագիծ ներկայացրած կազմակերպությունը, քանի որ բարդ նախագիծ ներկայացնողի համար, շատ ավելի հեշտ կլինի կառուցել համեմատաբար պարզ կառույցները, իսկ շինարարության ընթացքում ծագած խնդիրներն ու անհամապատասխանությունները, որոնք իմ պրակտիկայից լավ գիտեմ, որ անխուսափելի են` կներկայացնի նախագծող կազմակերպությանը: Այս պարագայում հավանական է, որ վերը նշված կազմակերպությունների միջև լինեն անհամաձայնություններ և նույնիսկ ծագեն վեճեր: Այդ դեպքում վեճերին ճիշտ լուծումներ տալու համար կա ևս մի կառույց` 2-րդ տեղը զբաղեցրած կազմակերպությունը, որին կվստահվի շինարարության ողջ գործընթացի վերահսկողությունն ու տարաձայնություններին ճիշտ լուծումներ տալու իրավասությունը` ի օգուտ այս կամ այն կազմակերպության, քանի որ նա էլ հմուտ է և բանիմաց` քաջածանոթ շինարարական գործին:

Հարգելի ընթերցող, հուսով եմ բերածս օրինակը պարզ էր ու մատչելի, իսկ եթե ոչ, ուրեմն պարզեցնեմ ձեր խնդիրը:

Դուք ժողովուրդն եք, ազգը` բնակիչը այս երկրի: Կազմակերպությունները` տարբեր ուղղվածություն ունեցող քաղաքական հոսանքների ներկայացուցիչներն են, որոնք են` աջեր, ձախեր և կենտրոնամետներ, կամ եթե ուզում եք ասենք չեզոքներ, որոնք էլ համատեղ ձևավորելու են իշխանավարական համակարգը: Այսինքն` մեկն ազգային ժողով, մյուսը կառավարություն և երրորդը սահմանադրական դատարան, որն էլ լուծելու է բոլոր ծագած խնդիրներն ու վեճերը առաջին երկուսի միջև:

Հարգելի ընթերցող, այսքանը համառոտ ներկայացվելիք ծրագրի մի հատվածից: Իսկ առավել մանրամասն ծրագրին կարող եք ծանոթանալ համագործակցության ցանկության պարագայում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
3936 | 0 | 0
Facebook