Վերջին 6 տարիների ընթացքում, Հայաստանում գրեթե միանձնյա իշխող-դիկտատոր կլանը, գրեթե լիովին մսխեց մերԱրցախյան Ազատագրական պայքարի հաղթական ոգին, իրենց իսկ ասած «դուխը» ։ Այսօր Հայոց բանակն ու ժողովուրդը ստորացված ու բարոյալքված են։ Ստոկոլմյան սինդրոմով տառապող ՀՀ կապիուլյանտ կառավարությունն այսօր ցանկանում է վերջնականապես ընկճել հայի ոգին, ստորացնել, սարքել լլկված, հլու-հպատակ, թրքահպատակ, հանձնվող, պարտվող, հող տվող։ Կառավարության ձեռքի բութ գործիքը դարձած ոստիկանությունը, ամեն կարելի ու անկարելի մեթոդներով ճնշում է, իրենց արդար բողոքն արտահայտող քաղաքացիներին։
Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը միակամ կանգնած է իրենց արդարացի բողոքն արտահայտող բոլոր քաղաքացիների կողքից և իր զորակցությունն է հայտնում։
Ո՛չ ենք ասում ոստիկանապետությանը, ո՛չ թրքահպատակությանը, ո՛չ հողատվությանը։
Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը, դիմում է իր բոլոր համակիրներին ու մարտական ընկեր ազատամարտիկներին, կոչ անելով, սոցցանցերով և լրատվամիջոցներով, սեփական հայտարարություններով ու գործով միանալու մեր պայքարին։
Ո՛չ հողատվությանը, ո՛չ ոստիկանապետությանը, ո՛չ թրքահպատակությանը։