Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վերջին 6 տարիների ընթացքում, Հայաստանում գրեթե միանձնյա իշխող-դիկտատոր կլանը, գրեթե լիովին մսխեց մերԱրցախյան Ազատագրական պայքարի հաղթական ոգին, իրենց իսկ ասած «դուխը»

01:01, երեքշաբթի, 04 հունիսի, 2024 թ.
Վերջին 6 տարիների ընթացքում, Հայաստանում գրեթե միանձնյա իշխող-դիկտատոր կլանը, գրեթե լիովին մսխեց մերԱրցախյան Ազատագրական պայքարի հաղթական ոգին, իրենց իսկ ասած «դուխը»
    
Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության հայտարարությունը
Վերջին 6 տարիների ընթացքում, Հայաստանում գրեթե միանձնյա իշխող-դիկտատոր կլանը, գրեթե լիովին մսխեց մերԱրցախյան Ազատագրական պայքարի հաղթական ոգին, իրենց իսկ ասած «դուխը» ։ Այսօր Հայոց բանակն ու ժողովուրդը ստորացված ու բարոյալքված են։ Ստոկոլմյան սինդրոմով տառապող ՀՀ կապիուլյանտ կառավարությունն այսօր ցանկանում է վերջնականապես ընկճել հայի ոգին, ստորացնել, սարքել լլկված, հլու-հպատակ, թրքահպատակ, հանձնվող, պարտվող, հող տվող։ Կառավարության ձեռքի բութ գործիքը դարձած ոստիկանությունը, ամեն կարելի ու անկարելի մեթոդներով ճնշում է, իրենց արդար բողոքն արտահայտող քաղաքացիներին։
Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը միակամ կանգնած է իրենց արդարացի բողոքն արտահայտող բոլոր քաղաքացիների կողքից և իր զորակցությունն է հայտնում։
Ո՛չ ենք ասում ոստիկանապետությանը, ո՛չ թրքահպատակությանը, ո՛չ հողատվությանը։
Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը, դիմում է իր բոլոր համակիրներին ու մարտական ընկեր ազատամարտիկներին, կոչ անելով, սոցցանցերով և լրատվամիջոցներով, սեփական հայտարարություններով ու գործով միանալու մեր պայքարին։
Ո՛չ հողատվությանը, ո՛չ ոստիկանապետությանը, ո՛չ թրքահպատակությանը։
Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4676 | 0 | 0
Facebook