ՖՈՆ ՈՒ ԿՈՆՏՐԱՍՏ
Շատ բան մեր կյանքում կոնտրաստ ու ֆոնա:
Տգիտության ֆոնը` գիտություննա, անգրագիտության ֆոնը` գրագիտությունը, հիմարության ֆոնը` խելացիությունը, ագահության համար ֆոնա` ասկետությունը, հարստության ֆոնը` աղքատություննա. հասկանալիյա, որ վերջին թվարկվածի մեջ խոսքը մենակ նյութական հարստությանը չի վերաբերում...
Էս կոնտրաստը ու ֆոնը եթե չլիներ, մի տեսակ դժվարա պատկերացնել, թե ինչ տեսք կունենար կյանքը:
Նիկոլականների համար ֆոնը ու կոնտրաստը հանդիսանումա հնարավորինս ռեալիստիկ ձևով տրամաբանող մարդկանց զանգվածը, որոնք ինչ խոսք, կազմում են խիստ փոքրամասնություն: Օգտակար հիմարների բազմությունը իշխանությունների հենարաննա: Էդ նույն բազմության համար որպես ֆոն հանդիսանումա սակավաթիվ, բայց այնուամենայնիվ իշխանության համար վտանգավոր տրամաբանող փոքրամասնությունը: Իշխանությունը էդ վտանգավոր ֆոնի վերացման, լիկվիդացման, մեկուսացման, ոչնչացման համար միշտա օգտվել օգտակար հիմարների բազմության հոտային գլխաքանակից` սովորական թվական գերակշռությունից:
Իշխանության համար 100.000 հիմարը վտանգավոր չի, քան որ վտանգավոր կարա ըլնի թվով 10, անգամ` 5 տրամաբանող մարդը: Էդ թվաքանակի մեջ խեղդվումա ցանկացած առողջ միտք, դատողություն ու տրամաբանություն: Գլխավորապես էս ձևա տեղի ունենում ամբոխային կառավարումը ու նույն ամբոխի կեղեքումը, որը սակայն մեծամասնություն կազմող օգտակար հիմարները չեն նկատում, ավելին` ողջունում են:
Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Շվեդիա, Էնշոփինգ
06.08.2018