Идет загрузка...
Сегодня:  Пятница, 26 Апреля, 2024 года

Статьи

ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Stepan Abrahamyan
Автор:
Stepan Abrahamyan
23:04, Суббота, 26 Мая, 2018 года
ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իշխանավորից պետքա միշտ ժողովուրդը պահանջի, իսկ եթե պետքա անգամ՝ հայհոյի, որովհետև իշխանավորի կառավարման ֆունկցիան մշտականա ու նստացվածա նրա համար, որ իրա կառավարման միջոցով տվյալ ժողովրդի կենսական շահերը՝ ՆՈՐՄԱԼ ԱՊՐԵԼՈՒ իրավունքը արտահայտի ու իրագործի: Սա՝ նորմալ պետության դեպքում:

Կառավարումը մշտական ֆունկցիայա ու պտի ձգտի էդ կառավարումը դրականորեն արտահայտվի բոլոր ոլորտներում: Բայց քանի որ բոլոր ոլորտներում վիճակը մշտապես փոփոխականա, հետևաբար հնարավոր չի, որ ամեն ոլորտում տվյալ պահին լավ ըլնի, ուրեմն իշխանավորի առաջ պահանջներ ներկայացնելը ու եթե պետքա նաև՝ հայհոյելը, բարոյապես լրիվ արդարացվածա: Ըլնի թեկուզ էդ ամենալավ իշխանավորը ու իշխանական խումբը. պետքա մշտապես հայհոյվի ու պահանջներ առաջ քաշվի նրա առաջ: Եթե էդ տեղի չունեցավ, իշխանավորը լճանումա, թուլացնումա իրա ֆունկցիոնալ աշխատունակությունը, զգոնությունը, ինչի հետևանքները կարան ծանր ըլնեն ողջ հասարակության համար: Ժողովրդի պահանջների բացակայությունը իշխանությանը սարքումա ուղղակի հանցագործ:

Ընենց որ, եթե էսօր ու հենց հիմա մարդիկ, թեկուզ շտապելով, պահանջում են իշխանություններից ու կոնկրետ էսօր՝ Նիկոլից, անել էսինչը, կամ չանել՝ էնինչը, էդ պետքա լրի՛վ նորմալ ընկալվի: Եթե ժողովուրդը առաջ չքաշեց իրա պահանջները, պրոբլեմները ու չհայհոյեց իրա իշխանավորին, իշխանավորը կընկալի, որ ինքը իրա միսսիան արդեն սպառել - վերջացրելա ու առանձնապես չկա որևէ պրոբլեմ հասարակության ներսում, հետևաբար՝ որպես իշխանավոր անհանգստանալու, մտահոգվելու կարիքը՝չկա: Այսինքն, անպահանջ ու չհայհոյող ժողովուրդ ըլնել իշխանավորի համար, նշանակումա՝ ունենալ մեռած ժողովուրդ: Մեռած, քանի որ մենակ մեռածներն են, որ ո՛չ պահանջներ, ո՛չ պահանջմունքներ ունեն, մեկ էլ չեն կարողանում ո՛չ խոսալ, ոչ էլ՝ հայհոյել:

Երբե՛ք և ո՛չ մի դեպքում որևէ մեկի բերանը չի կարելի փագել. ՝՝Ժամանակ տվեք, դեռ նորա էկել իշխանության՝՝ անմիտ արտահայտություններով: Ըստ էության, նման բան ասողները ցանկանում են իշխանավորի համար ժողովրդի մահը:

Պետքա միշտ հիշել, որ իշխանությունը ներկայացնողի համար չկա՛ ՝՝ժամանակ՝՝ ու ՝՝նոր՝՝ ասվածը, այլ կա մենակ՝ ԳՈՐԾ ու ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆ հասկացությունները:
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     26.05.2018

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3272 | 0 | 0
Facebook