Идет загрузка...
Сегодня:  Пятница, 26 Апреля, 2024 года

Статьи

Ընտանեկան բռնություն

10:40, Пятница, 20 Октября, 2017 года
Ընտանեկան բռնություն

Այս օրերին քննարկում են «Ընտանեկան բռնությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Որևէ օրենքի ընդունման ժամանակ այդքան կրքեր չեն բորբոքվել: Ովքեր են այդ օրենքի ընդունման կողմնակիցներն և ովքեր` դեմ:

Տարիներ առաջ, Եվրամիության ծրագրերով, նրանց գրանտների հաշվին կացարաններ վերանորոգվեցին, կահավորվեցին, մի քանի տարի աշխատողներին աշխատավարձեր վճարվեցին, սննդով ապահովեցին: Այդ ընթացքում, բնական է, որևէ բռնաբարված կին կամ տղամարդ չդիմեց այդ «կառույցի» օգնությանը: Գրանտակերները մարդ էին փնտրում, որ գրանցեն կացարանում և արդարացնեն իրենց գործունեությունը: Հիմա էլ պայքարում են այդ օրենքն ընդունելու համար: Գրանտներ տվողը, երևի, պահանջում է հասարակական կազմակերպություններից, որոնք հիմնական գրանտներ ստացողներն են, իր տված փողերի հաշվետվությունը և տեսնել իրական արդյունքը: Իսկ արդյունքը... նաև` օրենքի ընդունումն է:

Դեմ արտահայտվողներից շատերն, որքան զավեշտալի է, ասում են, թե օրենքը կարող է քայքայել ԱՎԱՆԴԱԿԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԸ: Պատկերացումն այնպիսին է, թե ավանդական հայկական ընտանիքներում մշտապես բռնություն է կիրառվել և այդ օրենքի ընդունումից հետո, ամբողջովին կքայքայվեն հայկական ընտանիքները: Հանուն արդարության պետք է ասել, որ որևէ ազգի տղամարդ այդքան չի հարգում իր ընտանիքը, մեծարում կնոջն ու պաշտում երեխաներին, որքան հայ տղամարդիկ` անկախ գործող օրենքներից, որոնց գոյության մասին շատերը նունիսկ, չգիտեն: Ընտանեկան բռնություն ասելով, մենք հասկանում ենք, որ միայն տղամարդն է այն գործադրում: Եղել են դեպքեր, երբ տղամարդն է բռնաբարվում կնոջ կամ երեխաների կողմից: Մեզ մոտ ընտանեկան բռնությունները, հաճախ սոցիալական ու հոգեբանական բնույթի են, երբ չեն կարողանում լուծել ընտանիքի տարրական խնդիրները, որի հետևանքով սկսվում են վիճաբանությունները:

Օրենքներով դատապարտելի են գողությունը, թմրամոլությունն ու կավատությունը, կոռուպցիան ու խուլիգանությունը սակայն ավազակությունն ու կավատությունը, թմրամոլությունը իսպառ չեն վերանում: Սովետական Միությունում միասեռականը օրենքով դատապարտվում էր, սակայն շարունակում էր իր գործն անել:

Օրենքի ընդունումը որևէ կերպ չի կարող անդրադառնալ ավանդական հայկական ընտանիքների ամրության վրա: Թող ընդունեն: Այդքան աղմուկ բարձրացնելն էլ իմաստ չունի:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
2
Не нравится
0
17477 | 1 | 0
Facebook