Идет загрузка...
Сегодня:  Пятница, 26 Апреля, 2024 года

Статьи

Նոր Նորք-ԼՂՀ Քաշաթաղ վարչական շրջաններ համագործակցությունը շարունակվում է

Նոր Նորք վարչական շրջան
Пресс-секретарь:
Նոր Նորք վարչական շրջան
15:42, Пятница, 16 Июня, 2017 года
Նոր Նորք-ԼՂՀ Քաշաթաղ վարչական շրջաններ համագործակցությունը շարունակվում է
     Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև ձևավորված համագործակցության շրջանակներում կյանքի են կոչվում բազմաթիվ ծրագրեր:
     Այս համատեքստում Նոր Նորք վարչական շրջանը ևս իրականացնում է բազմաբնույթ նախաձեռնություններ:
     Այս նպատակով Նոր Նորք վարչական շրջանում էր հյուրընկալվել Քաշաթաղի շրջանի պատվիրակությունը ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի կրթության, սպորտի բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանի գլխավորությամբ:
     Հանդիպման ընթացքում քննարկվել են ձևավորված համագործակցության շրջանակներում իրականացվող աշխատանքների վերաբերյալ մի շարք հարցեր: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի աջակցությամբ պատվիրակությանն են փոխանցվել դպրոցական պայուսակներ՝ գրենական պիտույքների լրակազմով:
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
4106 | 0 | 0
Facebook