Գիտե՞ք արդյոք, որ…
Նոյեմբերի 7-ը ոչ միայն բոլշևիկյան հեղաշրջման օրն է, այլև Ռուսաստանի առաջին սթափարանի «ծննդյան» օրը Այն 1902 թվականի նոյեմբերի 7-ին բացվել է Տուլա քաղաքում՝ զուտ մարդասիրական մղումով, որպեսզի փողոցում քնող լակածները չմրսեն: Մի քանի տարի անց սթափարաններ են բացվում նաև Ռուսաստանի բոլոր խոշոր քաղաքներում:
Ուկրանիայում սթափարանները փակվում են 1999-ին, իսկ Ռուսաստանում՝ 2011-ի հոկտեմբերին: Հիմա թունդ հարբած ռուսներին «Շտապ օգնություն» ծառայության բրիգադները տեղափոխում են հիվանդանոցների թունաբանական կամ վերակենդանացման բաժանմունքներ, իսկ ոտքի վրա կանգնել կարողացողներին՝ թերապևտիկ բաժանմունք: Հենց ռուսական լրատավամիջոցներից քաղված տեղեկություններն ի մի բերելով՝ կարելի է ասել, որ այս երկրում հարբեցողների թիվը ոչ թե նվազում է, այլ՝ ավելանում, մեծապես ավելանում է նաև թմրամոլների թիվը: Ռուս ազգը հաստատուն քայլերով դեպի դեգրադացում է գնում: Ներկայում սթափարանների համակարգը գործում է Բելոռուսում, Ղազախստանում, Մոլդովայից զավթած Մերձդնեստրովեում ու նաև Չեխիայում ու Լեհաստանում: ԱՄՆ-ում և Եվրոպայի երկրների մեծ մասում ոստիկանությունն իրավունք չունի հարբածին բռնել կամ կալանավորել, եթե նա քրեական հանցանք չի գործել, որովհետև դա մարդու իրավունքների խախտում է համարվում, իսկ Շվեդիայում և Կանադայում հարբածներին տուն են տանում՝ տեղ հասցնելու վարձ գանձելով: |