Идет загрузка...
Сегодня:  Пятница, 26 Апреля, 2024 года

Статьи

Երեւան-Սեւան ճանապարհին վթարից մահացած Հռիփսիմեի եղբոր վիճակը ծանր է. նրան տեղափոխել են Երեւան

12:33, Вторник, 18 Октября, 2016 года
Երեւան-Սեւան ճանապարհին վթարից մահացած Հռիփսիմեի եղբոր վիճակը ծանր է. նրան տեղափոխել են Երեւան

Երեւան-Սեւան ճանապարահին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, տեղի ունեցած վթարից մահացած 18-ամյա Հռիփսիմե Գասպարյանի եղբոր՝ 20-ամյա Հրանտի վիճակը ծանր է, նրան տեղափոխել են Երեւան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարսերի գյուղապետ Զավեն Հարությունյանը: Նա նշեց, որ Mercedes Benz Sprinter ավտոմեքենայում եղած երիտասարդները բոլորը Վարսեր գյուղի բնակիչներ են՝ ուսանողներ: Առավոտյան նրանք գյուղից եկել են համալսարան՝ դասի: Զավեն Հարությունյանը նշեց, որ վթարված ավոտմեքենան պատկանել է Վարսերի գյուղապետի թեկնածու Հուսիկ Սեդրակյանին, որը ուսանողներին անվճար տեղափոխելիս է եղել Երեւան:

Նշենք, որ Հրազդանի բժշկական կենտրոն տեղափոխվածների վիճակը լավ է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Երեւան են տեղափոխվել միայն 20-ամյա Հրանտ Գ.-ն եւ Mercedes Benz Sprinter-ի վարորդ 50-ամյա Գագիկ Ս.-ն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կոտայքի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 18-ի առավոտյան ժամը 08.30-ի սահմաններում խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. Երեւան-Սեւան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում բախվել են «Օպել» մակնիշի եւ Mercedes Benz Sprinter մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով մահացել է մեկ, վիրավորվել՝ 7 մարդ:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3084 | 0 | 0
Facebook