Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Տվյալներ

Կազմակերպություն
Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտ/Youth Studies Institute
youthstudiesinstitute2013@yahoo.com
011104549
Պարույր Սևակ 8, Երևան
Ներկայացնում ենք Երիտասարդական Ուսումնասիրությունների Ինստիտուտը (ԵՈՒԻ), որը հիմնադրվել է 2013թ. Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ: Ինստիտուտի նպատակներն են պարբերաբար իրականացնել հետազոտություններ երիտասարդության շրջանում՝ նպաստելով փաստարկված երիտասարդական քաղաքականության մշակմանը:
ԵՈՒ Ինստիտուտի հիմնական գործառույթներն են համապարփակ ուսումնասիրությունների իրականացման միջոցով երիտասարդության շրջանում առաջնային լուծում պահանջող հիմնախնդիրների բացահայտումը, ծրագրային առաջարկների մշակումը և դրանց լուծումը, երիտասարդության ոլորտում հիմնավորված և հետևողական պետական քաղաքականություն իրականացնելու նպատակով երիտասարդության շրջանում պարբերաբար ուսումնասիրությունների և հետազոտությունների իրականացումը:
Միևնույն ժամանակ, Ինստիտուտը նպատակ ունի դառնալու հետազոտական/ակադեմիական կենտրոն, գիտելիքի ձևավորման և միջնորդման հանգույց, նաև հետազոտությունների, վերլուծության, բանավեճերի և մշտադիտարկման միջոցառումներին երիտասարդներին ներգրավելու պլատֆորմ՝ դիտվելով որպես արդիական գործիքների և տեխնոլոգիաների օրինակ, կառուցողական մտածողության օթևան, որը կոչված է զորացնել երիտասարդական խմբերին՝ Հայաստանում քաղաքականության ձևավորմանը և իրականացմանը նրանց ներգրավելու նպատակով:
Ինստիտուտն իրականացրել է մի շարք հետազոտություններ. «ՀՀ երիտասարդների զբաղվածության հիմնախնդիրները», «Պետության կողմից ֆինանսավորվող երիտասարդական դրամաշնորհային ծրագրերի արդյունավետության գնահատում և Երիտասարդական ՀԿ-ների քարտեզագրում», «Աշխատաշուկայի պահանջարկի ուսումնասիրություն. Գործատու-երիտասարդ-ուսումնական հաստատություն համագործակցության ինստիտուցիոնալիզացման հեռանկարները», «Երիտասարդական աշխատանքի և երիտասարդ աշխատողի մասին»:
Խրախուսելով կառուցողական մտածողությունը՝ Ինստիտուտը հանդիսանում է նաև գիտելիքի ձևավորման և միջնորդման հանգույց, ինչպես նաև տարբեր միջոցառումներին երիտասարդներին ներգրավելու պլատֆորմ:
Մենք EVS Եվրոպական կամավորական ծրագրի ակտիվ մասնակից ենք, հյուրընկալում և ուղարկում ենք միջազգային կամավորների, ստեղծել ենք Free Space, որտեղ անվճար տարածք ենք տրամադրում տարբեր նախաձեռնող խմբերի, կազմակերպությունների՝ ոչ կոմերցիոն նպատակներով:
Ինստիտուտը, լինելով երիտասարդական ոլորտի ակտիվ հետազոտական կենտրոն, տիրապետում է ՀՀ երիտասարդության վերաբերյալ համալիր տեղեկատվության՝ երիտասարդության մասին վիճակագրություն, երիտասարդների կարիքների գնահատման արդյունքներ, հետազոտություններ, կարող է տրամադրել տեղեկատվություն երիտասարդությանը առնչվող տարբեր հարցերի վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում տրամադրել մասնագիտական խորհրդատվություն հետազոտություն իրականացնելու վերաբերյալ, աջակցել մեթոդաբանության ընտրության և մշակման հարցում, իրականացնել իրականացված ծրագրերի գնահատումը, գնահատել կատարված հետազոտության արդյունքները, իրականացնել համատեղ ուսումնասիրություններ:
Հարգանքով՝
ԵՈՒԻ թիմ
www.ystudies.am
https://www.facebook.com/Youthstudiesinstitute/
3823967
24.10.2017
RSS Feeds