Durun lütfen yüklemiyor...

Profil

Özel kişi
Լուսաստղ պատանեկան ամսագիր
v.grigoryan@mskh.am
+37498806999
http://lusastx.mskh.am/
«Լուսաստղ» պատանեկան ամսագիր՝ անմիջական շփումների վրա հիմնված կրթական միջավայր է, որտեղ հետազոտում, ստեղծում, ինքնարտահայտվում, զարգանում, բացահայտում են անհատներ: Որտեղ կա սեփական մտքերը ձևավորելու և իրագործելու ազատություն: Սա ամսագիր է, որի շնորհիվ զարգանում են, աշխատում ու աշխատելով սովորում են: Այստեղ հավաքված են անհատներ, ովքեր հանդես են գալիս անհատական աշխատանքներով, անհատական գործելաոճով, հետաքրքրություններով, ինքնատիպությամբ:


Սա մի յուրօրինակ կրթական օրագիր է, որը թույլ է տալիս արտահայտել սեփական մտքերը՝ լինելով լիարժեք անկեղծ: Անկեղծության շնորհիվ միայն կարող ես քեզ հուզող հարցերը բարձրաձայնել և լսելի դարձնել: Օրագիր, որը գրում են ոչ թե միայնակ՝ փակված սենյակում, այլ՝ հյուրեսենյակում՝ մի քանի ձեռքով:

Ցանկանում եմ նշել, որ կարևոր է ամսագիրը տարբերել բլոգից: Բլոգում դու կարող ես անել այն, ինչ ուզում ես, կարող ես անգամ այն ջնջել, սակայն թիմային աշխատանքն այլ օրենքներ ունի, որոնք պետք է հաշվի առնել և օգնել, որ յուրաքանչյուր անհատ ստեղծի, մտածի և զարգանա: Հարկ է նշել, որ թիմային աշխատանքն իր մեջ պարունակում է մարտահրավերների մի ամբողջ ցանկ և դրանք յուրացնելն ու հաղթահարելը մեծ ջանք է պահանջում:

Սա մի լուսանկարչական ապարատ է, որով ոչ թե մեկը կարող է լուսանկարել, այլ՝ ողջ թիմը, երկար և անանցանելի ճանապարհ է, որով պետք քայլել հավասար, բարձր և ձյունոտ լեռ է, որի գագաթին հասնելու համար անհրաժեշտ են ընկերոջ օգնական ձեռքերը: Այստեղ սովորում և միմյանց սովորեցնում են լինել ուժեղ և չունենալ հետին մտքեր:

Ամսագիրը սերմանում է անհատական աճի ձգտում և պատասխանատվության զարգացում: Համատեղ մտածելը և որոշումներ կայացնելը փոխակերպիչ ազդեցություն են ունենում յուրաքանչյուր անհատի վրա:

Այս ամենի գիատկցումը և օգտագործումը կօգնեն մեզ աճել զարգանալ: Մնում է միայն պատասխանել 3 հարցերի՝ ի՞նչ ենք հասկացել և ի՞նչ է մեզ դեռ անհրաժեշտ հասկանալ, ո՞ւր ենք գնում եւ ի՞նչ հիմքը ունենք արդեն, որի վրա պետք է կառուցվի ամենաբարձրահարկ շենքը, որտեղ ապրում են գաղափարները և ծրագրերը:
Örgüt
Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
9646084
23.10.2012
RSS Feeds