Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Մամ ՝ ես պետք է պաշտպանեմ նրանց․․․

20:51, çarşamba, 05 оcak, 2022
Մամ ՝ ես պետք է պաշտպանեմ նրանց․․․

Արզուման Շմավոնյան Շմավոնի

Ծնվել է 2001 թ-ի հունվարի 21-ին Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում: Խելացի, ճշտախոս, բոլորի կողմից սիրված և հարգված էր: Սիրում էր սպորտը, մասնակցում՝ ՛՛մարտ առանց կանոնների՛՛ մարզաձևին:

Բանակ է զորակոչվել 2019 թ-ի հուլիսի 5-ին։Ծառայել է Մարտունիում տանկային վաշտում։

«Շատ հանգիստ և հավասարակշռված էր։Երբ նեղանում էի, գալիս համբուրում էր։Եթե հիվանդ էի լինում, մի վարկյան կողքիցս չէր հեռանում, նստում և «Իմ հիվանդ մայր» -ն էր երգում» ։

1 տարի 7 ամսվա ծառայության ընթացքում ոչ մի անգամ չի բողոքել։Ամեն օր զանգում էր առավոտյան 11-ին, երեկոյան՝ 6-ին կամ 7-ին։Հոկտեմբերի 21-ին վիրավորվել է և տեղափոխվել Խոջալու։Սակայն փախչել և ետ է վերադարձել տղաներին օգնելու։Ասեցի տղես ախր դու դեռ չես ապաքինվել, ասեց․ մամ, որ դու էս խեղճ ու կրակ տղերքին տեսնես նման բան չես ասի, ես պետք է պաշտպանեմ նրանց։» -պատմեց մայրը։

Անմահացել է հոկտեմբերի 28-ի գիշերը հանուն հայի և հայրենիքի։

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
1328 | 0 | 0
Facebook