Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Միասին փրկենք մեր երկիրը Նորեմբերի 1-ին: Բոլորս դեպի Հանրապետության Հրապարակ

Admin
Basın sekreteri:
Admin
16:35, pazartesi, 25 ekim, 2021
Միասին փրկենք մեր երկիրը Նորեմբերի 1-ին: Բոլորս դեպի Հանրապետության Հրապարակ
     Սիրելի հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ, ես դեմ եմ այս կապիտուլացիային, որը ստորագրեց այս ապիկար ու դավադիր իշխանությունը: Հրաժարվում եմ այն ընդունել և պատրաստ եմ ամեն քայլի` դրա դեմն առնելու համար: Բոլորս ենք տեսնում, որ մեր պետականության վերջին կնիքներն ենք կորցնում, և դեռ նոր դավեր են սպասվում եկող նոյեմբերի 9-ին: Նոյեմբերի 1-ին ժամը 16: 00 -ին գնալու եմ Հանրապետության հրապարակ կառավարության դիմաց կազմակերպվող հանրահավաքին: Կոչ եմ անում իմ բոլոր ընկերներին ու բարեկամներին միանալ, այս ազգադավ պրոցեսները կասեցնելու համար: Սա այլևս Ազգի ու Պետության լինելիության խնդիր է: Վստահ եմ, որ բացի այս աթոռապաշտ իշխանություններից ամբողջ երկրում չի գտնվի մեկ հայ, ով թշնամի Ադրբեջանի կողմից, դավաճան իշխանությունների միջոցով կընդունի նման ստորացում: Այդ հանրահավաքը ոչ միայն ու ոչ այնքան Նիկոլ Փաշինյանին վարչապետի սենյակից վռնդելու, այլ երկրի անվտանգությունն ապահովելու, թուրքական ներխուժումը Հայաստան թույլ չտալու, երկիրն անտերությունից դուրս բերելու, մեր արժանապատվությունը վերագտնելու և պարտության խորհրդանիշից ազատվելու համար է։ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ով մտահոգ է ստեղծված իրավիճակի համար, պետք է մասնակցի այդ հանրահավաքին և իր մասնակցությամբ սատար կանգնի արդար պայքարին։ Միասին փրկենք մեր երկիրը Նորեմբերի 1-ին: Բոլորս դեպի Հանրապետության Հրապարակ:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2570 | 0 | 0
Facebook