Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Իմաստուն մարդը աքլորակռվից էլ կարող է օգտակար խորհուրդ բխեցնել

19:25, salı, 12 ekim, 2021
Իմաստուն մարդը աքլորակռվից էլ կարող է օգտակար խորհուրդ բխեցնել

Մ.թ.ա. 499 թվականից մինչև մ.թ.ա. 449 թվականը մի քանի պատերազմ է տեղի ունեցել հունական քաղաք-պետությունների ու Պարսկաստանի միջև:

Երբ Մարաթոնի ճակատամարտում (մ.թ.ա. 490 թ.) աթենացիները հաղթել են պարսիկներին, մի որոշում են հրապարակել, որի համաձայն, ամեն տարի մեկ օր պարտադրաբար պետք է աքաղաղների մարտ կազմակերպվեր քաղաքի թատրոնում: Թե ինչու է այդպիսի որոշում կայացվել, բացատրել է աթենական պետության մեծ գործիչ, հզոր հռետոր, Աթենքը ծովային տերություն դարձնելու հիմքը դրած Թեմիստոկլեսը (մ.թ.ա. 524 – 459 թթ.):

Պարսիկ զավթիչների դեմ աթենացիների զորքերին դեպի մարտ առաջնորդած այս կրակոտ հայրենասերը, ճանապարհին նկատելով աքլորների կռիվը, անմիջապես որոշել է հենց տեղում օգուտ քաղել այդ աննշան թվացող իրադարձությունից: Նա բանակին կարգադրել է կանգ առնել, հետևել աքլորակռվին. ապա իր զինվորներին ասել է.

«Այս աքաղաղների կռիվը ո՛չ հայրենիքի համար է, ո՛ չ իրենց հայրերի աստվածների համար է, ո՛չ իրենց նախնիների գերեզմանները պաշտպանելու համար է: Սրանց կենաց-մահու կռիվը փառքի, ազատության և նույնիսկ իրենց զավակների համար չէ: Սրանցից յուրաքանչյուրը հիմա կռվում է չպարտվելու համար, կռվում է, որովհետև չի ուզում զիջել»:

Թեմիստոկլեսի այս ճառը մեծապես քաջալերել է աթենացիներին, և նրանք համարձակորեն, հաղթելու վճռականությամբ մարտնչել են ու հաղթել:

Ահա այդ պատճառով էլ որոշում է կայացվել, որ այն, ինչը ծառայել է հույների բարոյական արժեքների զորացմանը, պիտի ամրագրվի ու քաղաքացիների գիտակցության ու սրտի մեջ այնպես արմատավորվի, որ այլ պարագաներում էլ ցանկալի արդյունք տա:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1294 | 0 | 0
Facebook