Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Այն, որ աչքը տեսավ, սիրտը դադար տվեց

00:46, perşembe, 26 ağustos, 2021
Այն, որ աչքը տեսավ, սիրտը դադար տվեց
    
Այն, որ աչքը տեսավ, սիրտը դադար տվեց,
Այն, որ սիրտը տեսավ, աչքին մեկ էր արդեն,
Համազարկից հետո մի կրակոց լսվեց,
Խելքի չգաս եթե, միտքդ էլ ոնց բարդեն։
Այս աշխարհում ցավի ամենն իր գինն ունի,
Գիտեիր թե սերը բացառություն կանի,
Անմրուրը քանի դեզ է շեղջակուտակ,
Մի կայծն ինչ է, անմիտ, որ չդառնա կրակ։
Խոսք շինողին մեկ է, տաղդ ոնց ես գրում,
Մոցիքուլի համար՝ գայթակղիչ նշան,
Գագաթներին մեկ է, որ անդունդն են հրում,
Սիրո առուծախում էլ չես փնտրում նրան։
Ստորանկման համար մի շրխկոցն ինչ է,
Ծղրտալուց հետո մի փորձանքը քի՞չ է,
Մի կյանք արժեր սերդ և գնհատող չկար,
Ոսկի, արծաթ` դրամ, ծանրության չափ՝ քանքար։

    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1477 | 0 | 0
Facebook