Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ֆրանսիական հումոր

22:30, çarşamba, 23 haziran, 2021
Ֆրանսիական հումոր

Անգլիացին, ամերիկացին և բելգիացին Փարիզի գարեջրատներից մեկում գարեջուր են խմում: Նրանք ուրախ զրուցում են, բանավիճում, բայց համակարծիք են, որ տվյալ գարեջրատունը ժամանցի շատ հաճելի վայր է:

Այնուամենայնիվ, անգլիացին պարծենում է, թե Լոնդոնում կա «Էնդրյուի մոտ» անունով մի գարեջրատուն, որտեղ հաճախորդը՝ սկզբում գնելով մեկ գավաթ գարեջուր, ապա՝ երկրորդ գավաթը, երրորդ գավաթն անվճար է ստանում:

Իսկ ամերիկացին ասում է. «Չեմ ուզում քեզ նեղացնել, բայց ես Նյու Յորքում «Ջոնի մոտ» անվամբ մի գարեջրատուն գիտեմ, որը քո ասածից ավելի լավն է: Այդ գարեջրատանը եթե դու մեկ գավաթ գարեջուր ես գնում, Ջոնը երկրորդ գավաթն անվճար է մատուցում, երբ գնում ես երրորդ գավաթը, Ջոնը չորրորդ գավաթը նույնպես անվճար է հրամցնում:

Այդժամ բելգիացին ասում է. «Ձեր ասածներն իմ իմացածի համեմատ ոչինչ են: Բրյուսելում «Ջեֆ Վանդերբրյուլի մոտ» անվամբ մի գարեջրատուն կա: Չե՛ք հավատա, բայց հաճախորդից չեն պահանջում վճարել ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ, ո՛չ երրորդ, ո՛չ էլ չորրորդ գավաթ գարեջրի համար, ու դրանից հետո էլ դու կարող ես գնալ երկրորդ հարկի մի սենյակ… և համբուրվել»:

«Անհավատալի է, - ասում են անգլիացին և ամերիկացին, - դու իսկապե՞ս այդպիսի գարեջրատուն ես մտել»:

«Չէ՛, ես չե՛մ մտել, - պատասխանում է բելգիացին, - բայց քույրս այդ գարեջրատանը եղել է»:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1297 | 0 | 0
Facebook