Նիդերլանդները՝ Աննա Մարտիրոսյանի Մեկ տարվա հեռավորությունից. Մաս 4
Նիդերլանդները՝ Աննա Մարտիրոսյանի Մեկ տարվա հեռավորությունից. Մաս 4
Նա շատ է ցանկանում, որ Հայաստանում առկա սոցիալական շատ խնդիրներ լուծվեին ճիշտ այնպես, ինչպես դա արվում է Նիդերլանդներում: Ներկայացնում ենք այս շարքի Աննայի կազմած 4-րդ հոդվածը: Սկիզբն` այստեղ. 1. Նիդեռլանդցին համբերատար է և բարեհամբույր ճանապարհին։ Տարածված է հարգանքով միմյանց զիջելը, թե վարորդների, և թե վարորդ/հետնիոտնի միջև։ Արգելված է ազդանշան տալը. օրենքով տուգանք է հասնում, բավական թանկ վճարով, , կատակ բան չէ, , ։ 2. Ճարտարապետությունը այստեղ շատ յուրօրինակ է։ Ռոտերդամի հանրահայտ կուբիկների արտասովոր շենքը ներառված է աշխարհի ամենարտասովոր և յուրահատուկ կառույցների շարքում։ Շատ գեղեցիկ համադրում են հին շենքերը (16-17-րդ դարերից) նոր ժամանակակից մոդեռն կառույցների հետ։ Այստեղ անճաշակություն երբևէ չես տեսնի որևէ քաղաքում։ 3. Ինչպես նշել էի նախորդ հոդվածներում, նիդեռլանդցիները պաշտում են և հարգում բնությունը, կենդանիներին և այլն։ Բազմաթիվ անտառներ և անթիվ պուրակներ կան ամենուրեք, ուր կարելի է զովանալ տապ արևից ։ Շատ քիչ են սրճարանները մերձակայքում, որպեսզի օդի և բնության համադրումը պահպանվի։ Փոխարենը, շատ տարածված է նմանատիպ պուրակներում, լճերի ափերին պիկնիկներ, ընտանեկան/ընկերական խնջույքներ, հավաքույթներ անցկացնելը։ Այստեղ կտեսնեք տարբեր ազգեր, որոնք հաշտ ու համերաշխ ընկերակցում են և չեն խանգարում միմյանց։ 4. Նիդեռլանդցիները սիրում են հանգիստն ու հարմարավետությունը։ Իրենց համար խորթ են աղմկոտ վայրերը. խոշորագույն քաղաքների կենտրոններից հնարավորինս խուսափում են և նախընտրում հեռու, անաղմուկ միջավայրում բնակվել։ 5. Աշխատասեր և աշխատանքը հարգող նիդեռլանդցիները թանկ են գնահատում ժամանակը և այցելուներին նախապես զգուշացնում են, որ իրենց հետ անցկացվող, օրինակ' խորհրդատվական ժամն ավարտվում է։ Փոխարենը՝ իրենց վաստակած հանգիստը և աշխատավարձը տնօրինում ու վայելում են՝ ինչպես ուզում են։ Այլ կերպ՝ աշխատանքը աշխատանք, հանգիստը՝ արժանավայել հանգիստ: 6. Նիդեռլանդներում, բոլոր ընկերություններին, կառույցներին պարտադրում են, որ հատուկ կարիքներով անձինք անպայման աշխատեն տարբեր բնագավառներում, իրենց հմտություններին և կարողություններին համապատասխան։ Բացառված է խղճահարության կամ խտրականության որևէ դրսևորում։ 7. Հետևելով նախորդ կետին, հաշմանդամության կենսաթոշակ ոչ բոլոր հատուկ կարիքներով երեխաներին և մարդկանց են նշանակում, այլ միայն կարիքի և հիվանդությունների գնահատման արդյունքում փորձում են թոշակի այլընտրանքային տարբերակներ և լուծումներ առաջարկել, օրինակ վերականգնողական բարձրորակ սարքերի տրամադրում, կրթության հատուկ պայմանների ստեղծում, վերապատրաստում աշխատանքի տեղավորվելու համար և այլն։ 8. Սոցիալական աշխատանքի ինստիտուտը այստեղ բավական զարգացած է։ Բոլոր մասնագետների պես, սոց աշխատողը ունի իր անհատական կահավորված և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած աշխատասենյակը, ուր շահառուների հետ անցկացնում է խորհրդատվական աշխատանքներ։ Նշեմ, որ բազմամասնագիտական թիմում (լինի հիվանդանոց, քաղաքապետարան կամ որևէ կառույց), սոցիալական աշխատողն ունի իր ուրույն տեղը և մուլտիդիսցիպլինար քննարկումներին անպայման իր մասնագիտական կարծիքները հաշվի են առնվում։ https://www.nidoragir.com/2021/06/4.html https://niderlandakan.livejournal.com/491471.html |
Abone ol ve malalelerin yayınla: