Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԱԱԾ-ն փորձում է կոտրել դերասանուհի Նազենի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջը.

14:46, pazartesi, 08 mart, 2021
ԱԱԾ-ն փորձում է կոտրել դերասանուհի Նազենի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջը.

Հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԱԾ այս պահին փորձում է կոտրել դերասանուհի Նազենի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջը։ Սա ևս կապված է Գագիկ Սողոմոնյան կեղծ էջի քրգործի հետ, որը, կարծես, ավելի զավեշտալի շրջադարձ է ստացում՝ հերթական խայտառակությունը երաշխավորելով Ազգային անվտանգության ծառայության համար։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Նազենի Հովհաննիսյանի անունը ևս առկա է այն 60-ից ավելի ՀՀ քաղաքացիների ցանկում, որոնք այս տարվա փետրվարի 16-ից 19-ը ընկած ժամանակահատվածում միացել են VPN-ի 178.17.168.170 մոլդովական IP հասցին։ Սա նույն հասցեն է, որին Գագիկ Սողոմոնյան օգտատերը միացել էր նախորդ տարվա հոկտեմբերի 10-ից 15-ը ընկած ժամանակում։

Եվ քանի որ Նազենի Հովհաննիսյանին ԱԱԾ հրավիրելը համահայկական ծաղրի պատճառ է դառնալու ԱԱԾ-ի համար, որոշվել է նրա էջը կոտրելու և նամակագրությունը կարդալու միջոցով հասկանալ՝ արդյոք նա որևէ առնչություն ունի էջի հետ, թե ոչ։

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3573 | 0 | 0
Facebook