Մորը ուրացողը հայրենիքն էլ կուրանա
Մայրը միշտ ասոցացվել է հայրենիքի հետ: Մարդը ինչպես վերաբերվում է իր մորը, այդպես էլ վերաբերվում է հայրենիքին: Վարդան Ղուկասյան ՝ ավելի հայտնի է ԴՈԿ մականվամբ, նշանակում է դոկտոր, երկրորդ մասնագիտությամբ բժիշկ է, նախկին ոստիկան: 2014թ-ին կալանավորվել է կեղծ վկաների ցուցմունքներով կարված շինծու մեղադրանքով: Վլադիմիր Գասպարյանի ցուցումով առևանգվել է նրա մայրը: Մորը ազատելու և նրա հետագա անվտանգությունը ապահովելու համար Վարդան Ղուկասյանը ստիպված ընդունել է չկատարած հանցանքը և երեք տարի անցկացրել ազատազրկման վայրում: Ազատազրկման վայրից դուրս գալուց հետո կրկին մոր անվտանգությունը ապահովելու նպատակով լքել է ՀՀ-ն, տանելով իր հետ իր մորը: Մինչև օրս բնակվում է իր մոր հետ: Արման Բաբաջանյան ՝ առավել հայտնի է Արմինկա մականվամբ, մականունը ստացել է դատապարտյալներից ՝ ազատազրկման վայրում իր ոչ տրադիցիոն հակումների համար, ԱԺ պատգամավոր, լրագրող: 2006թ-ին դատապարտվել է փաստաթղթեր կեղծելու և բանակից խուսափելու համար: Մեղադրանքը ընդունել է մասնակի: Ընդունել է, որ խուսափել է զինվորական ծառայությունից, չի ընդունել իր կողմից փաստաթղթերի կեղծումը: Քրեական գործի նախաքննության ժամանակ ցուցմունքներ է տվել, որ փաստաթղթերը կեղծել է իր մայրը իրեն զինվորական ծառայությունից ազատելու համար: Նույն ցուցմունքը Արման Բաբաջանյանը պնդել է մոր հետ առերես հարցաքննության ժամանակ և դատարանում, հայտարարելով, որ անկախ այն հանգամանքից, որ իր մայրը փաստաթղթեր է կեղծել իրեն զինվորական ծառայությունից ազատելու համար, միևնույն է, ինքը չի պատրաստվում իր մոր արածի համար պատիժ կրել: Դատարանի կողմից երկու հոդվածով էլ մեղավոր ճանաչվելուց հետո ներկայացրել է վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ փաստաթղերի կեղծման մասով: Բողոքներում, որպես դատական սխալ, կրկին պնդել է, որ փաստաթղթերի կեղծման համար պետք է դատապարտվի իր մայրը այլ ոչ թե ինքը: Այս պահին Արման Բաբաջանյանը ապրում է միայնակ, ամուսնացած չէ, չունի երեխաներ և դա լավ է, կա ողջամիտ ակնկալիք որ ուրացողի սերունդը չի շարունակվի: Այսօր Վարդան Ղուկասյանը արտերկրում է և ունի ակտիվ մասնակցություն ՀՀ հասարակական կյանքում: Այսօր Արման Բաբաջանյանը ԱԺ անկախ պատգամավոր է, անկախ պատգամավոր դառնալու ճանապարհին ինչպես ուրացել էր իր կենսաբանական մորը, այնպես էլ ուրացավ իր սոցիալական մորը ՝ Լուսավոր Հայաստան կուսակցությանը: Վարդան Ղուկասյանը նախկին ոստիկան է: Արման Բաբաջանյանը նախկին լրագրող: Արման Բաբաջանյանը ՀՀ-ում արդեն երկրորդ լրագրողն է, որ կարող է գրանցվել Գինեսի ռեկորդների գրկում, որպես արժեհամակարգից զուրկ՝ ուրացողի էտալոն: «Թեկուզ միայն մայր ունենալու աշխարհ համար արժե գալ» , - ասել է Ավ. Իսահակյանը: Այս խոսքերը որպես սկզբունք Վարդան Ղուկասյանի արյան մեջ են: Այս խոսքերը ահավոր նյարդայնացնում են Արման Բաբաջանյանին և խորթ են նրա համար: Մորը ուրացողը հայրենիքն էլ կուրանա: Հայկական Լուրեր |
Abone ol ve malalelerin yayınla: