Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Վայ Նիկոլ Նիկոլ: Երկիր՜, երկիր՜ անօրե՛ն երկիր

17:04, cumartesi, 27 şubat, 2021
Վայ Նիկոլ Նիկոլ: Երկիր՜, երկիր՜ անօրե՛ն երկիր
    
Նիկոլ Փաշինյանի վերջին նշանակումը՝ Դիլիջան խոշորացված համայնքում նշանակվել է համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար, որոշ հարցերի վերաարժեվորման անհրաժեշտություն է առաջացնում: Քանի որ այս դեպքը առաջինը չէր ու վստահ եմ վերջինը չի, հետևաբար կարելի է համարել, որ ներկայիս իշխանության որդեգրած կադրային քաղաքականությունը չի տեղավորվում որևէ առողջ տրամաբանության և օրինականության մեջ, բայց ճշմարիտ է և արդյունավետ: Երկրի վարչապետը զինապարտ չէ, իսկ իր նշանակած կադրերից որոշները ոչ միայն զինապարտ չեն, այլև չունեն համապատասխան կրթություն:
Հիմա հարց.
1. Ինչի՞ է պետք կրթվելը
2.Ինչի՞ է պետք բանակում կորցրած 2 տարին:
Չէ՞ որ կարելի է ուղղակի մի քիչ ճարպիկ գտնվել և գործող իշխանության հետ ԽԾԲ գտնել ու առանց որևէ ջանք գործադրելու հայտնվել բարձրագույն պաշտոններում:
Առաջարկում փակել բոլոր տեսակի ուսումնական հաստատություններն ու խնայել «անիմաստ» վատնվող գումարը, ինչպես նաև փոփոխություն մտցնել զինապարտության մասին օրենքում և այն դարձնել կամավոր: Փոխարենը բարձրացնել «երեխաների» պարգևավճարներն ու վայելել վայելել վայելել:

    
Հ. Գ. Նիկոլ Փաշինյան, մի՞թե կարելի էր այսպես աղավաղել ամեն ինչ, ոչնչացնել բոլոր արժեհամակարգերն ու օրենքները:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
18922 | 0 | 0
Facebook