Քանի որ պարոն Բագրատյանը ԲՀԿ ավագանու ցուցակի առանցքային դեմքերից մեկն է և քանի որ արդեն ոմանց համար, մրցակիցներին նկատի ունեմ, ոչինչ չի մնում, քան սև քարոզչությունը` ԲՀԿ-ի վարկանիշը ցածրացնելու նպատակով, հավանաբար, քննադատությունը դրան է ուղղված: Սերգեյ Բագրատյանի քաղաքավարությանը, պարկեշտությանը ծանոթ մարդկանց մոտ նման հարցեր չեն կարող առաջանալ», -այս մասին ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` մեկնաբանելով Երևանի ավագանու ԲՀԿ ցուցակի չորրորդ հորիզոնականը զբաղեցնող Սերգեյ Բագրատյանի դեմ հնչող քննադատությունը:
Տիգրան Ուրիխանյանի խոսքով` եթե Սերգեյ Բագրատյանի պաշտոնավարման ընթացքում, այնուամենայնիվ, կա հարուցված քրեական գործ, ապա իրավապահ մարմինները պետք է պատշաճ կերպով պարզաբանեն, թե վերջինս ինչ առնչություն ունի դրա հետ:
Հիշեցնենք, որ վերջին օրերին լուրեր են շրջանառվում այն մասին, որ Երևանի ավագանու ընտրությունների ԲՀԿ ցուցակում է ընդգրկված, Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանի դեմ ժամանակին քրգործ է հարուցվել՝ մարզին հատկացված դիզվառելիքի յուրացման համար:
Մեկ այլ տեղեկատվության համաձայն` Սերգեյ Բագրատյանի դեմ քրեական գործի նյութեր են նախապատրաստվել` ոստիկանին ընտրատեղամասում ծեծի ենթարկելու համար:
1ur.am