Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Մինչև երեկ ես շատ հպարտ էի, որ հունգարացի եմ. Բենեդեկ Ժիգմոնդ

22:28, cumartesi, 01 eylül, 2012
Մինչև երեկ ես շատ հպարտ էի, որ հունգարացի եմ. Բենեդեկ Ժիգմոնդ
     Այս տեղեկատվության տարածումից անմիջապես հետո բողոքի ինքնաբուխ ակցիա տեղի ունեցավ Հունգարիայի հյուպատոսարանի մոտ, իսկ բոլորի խոսակցության` ավելի շուտ վրդովմունքի թիվ մեկ թեման դարձան Սաֆարովն ու Հունգարիան: Ի դեպ, Հունգարական իշխանությունների որոշումը դժգոհություն է առաջացրել, ոչ միայն հայերի, այլ հենց հունգարացիների շրջանում:
    
     Հունգարացի հայագետ Բենեդեկ Ժիգմոնդը HayNews.am-ի հետ հարցազրույցում պատմեց, որ անմիջապես այս նորության տարածումից հետո հունգարացիները «Ֆեյսբուք»-ում սկսել են իրենց դժգոհությունը հայտնել կատարվածի առնչությամբ:
    
     -Մինչև երեկ ես շատ հպարտ էի, որ հունգարացի եմ, շատ հպարտ, որ մեր երկրում դատավարությունն արդար է: Սաֆարովի պատիժը արդարացի էր, քանի որ համապատասխանում էր արարքին: Իսկ երեկվանից հետո ես նույնիսկ ամաչում եմ: Ես ծնունդով հունգարացի եմ, բայց այսօրվանից ինձ համարում եմ հայ: Բայց պետք է նշեմ, որ Հունգարիայի կառավարության որոշումը չի համապատասխանում Հունգարիայի ժողովրդի կարծիքին, որովհետև Հունգարիայի ժողովուրդը միշտ համարում էր, համարում է և ապագայում էլ համարելու է հայ ժողովրդին որպես իր բարեկամ: Մեր ժողովուրդների շփումները 1000 տարվա պատմություն ունեն: Հունգարացի թագավոր Բիլա 4-ը հող է նվիրել հայերին այն ժամանակվա մայրաքաղաք Էսթերգոմում: Հետո Հունգարիայի այլ իշխաններ արտոնություններ են տվել հայերին, ազնվական տիտղոսներ: Բացի այս, հայերը պայքարել են հունգարացիների կողքին՝ հակաավստրիական ազատագրական պայքարի ժամանակ, իրենց կյանքն են տվել Հունգարիայի համար: Հայ-հունգարական բարեկամությունը չի սահմանափակվում սիրուն խոսքերով: Երկու ժողովուրդներն ունեն շատ ընդհանրություններ: Պատմությունը որ թերթում ենք, տեսնում ենք, որ նույն թուրքերը քանդել են մեր եկեղեցիները, հուշարձանները: Այն մշակութային արժեքները, որ կան ասենք Իտալիայում, եղել է նույն Հունգարիայում, բայց թուրքերի կողմից ոչնչացվել են: Հիմա, որ երեկվա անբարոյական արարքի հետևանքով Հայաստանի և Հունգարիայի դիվանագիտական հարաբերությունները խզվել են, դա չի նշանակում, որ այդ երկու ժողովուրդների կապերն են խզվել:Այդ փոխադարձաբար ջերմ հարաբերությունները չեն կարող խզվել:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5581 | 0 | 0
Facebook