Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հայաստանի կառավարության կողմից հավատարմագրված "Անանիա Շիրակացի" միջազգային հարաբերությունների համալսարանը հայտարարում է ընդունելություն

12:53, pazartesi, 22 haziran, 2020
Հայաստանի կառավարության կողմից հավատարմագրված "Անանիա Շիրակացի" միջազգային հարաբերությունների համալսարանը հայտարարում է ընդունելություն
    
Հայաստանի կառավարության կողմից
հավատարմագրված
"Անանիա Շիրակացի"
միջազգային հարաբերությունների համալսարանը
(ք. Երևան)
հայտարարում է ընդունելություն բակալավրիատ հետևյալ մասնագիտությունների գծով.
- իրավաբանություն,
- տնտեսագիտություն,
- օտար լեզուներ (անգլերեն, գերմաներեն),
- լրագրություն,
- դեղագործություն (ֆարմացիա)
ցերեկային և հեռակա (բացի «ֆարմացիայից») բաժիններում (հայերեն, անգլերեն, ռուսերեն, վրացերեն լեզուներով): Ուսման տևողությունն է ցերեկային բաժիններում 4 տարի (բացի ֆարմացիայից), հեռակա բաժիններում և «ֆարմացիա» մասնագիտության գծով` 5 տարի:
Կատարվում է նաև ընդունելություն մագիստրատուրա «իրավաբանություն», «տնտեսագիտություն», «օտար լեզուներ», «լրագրություն» մասնագիտությունների գծով (2 տարի տևողությամբ):
Տարեկան ուսման վարձը ցերեկային բաժնում «ֆարմացիա» «իրավաբանություն», «տնտեսագիտություն» մասնագիտությունների համար 350 000 դրամ, «օտար լեզուներ», «լրագրություն» մասնագիտությունների համար 250 000 դրամ և հեռակա բաժնում` 150 000 դրամ:
Հուլիսի 15-ից օգոստոսի 15-ը գործերը հանձնած դիմորդների ուսման վարձը զեղչվում է 20%-ով:
10%-ով զեղչվում են ծնողազուրկ երեխաների, մեկ ընտանիքից համալսարանում սովորող երկու ուսանողից մեկի ուսման վարձը:
Գերազանց սովորողների ուսման վարձը զեղչվում է երկրորդ կուրսում 10%-ով, երրորդում` 20%, չորրորդ կուրսում` 50%-ով:
«Իրավաբանություն», «տնտեսագիտություն» կամ «օտար լեզուներ» մասնագիտությամբ սովորողները՝ ցանկության դեպքում կարող են զուգահեռ սովորել Լոդզի (Լեհաստան) ներքին անվտանգության բարձրագույն դպրոցում «ներքին անվտանգություն» մասնագիտությամբ (մասնագիտացումները․ կիբերանվտանգություն, անվտանգության հոգեբանություն, ձեռնարկության մենեջմենթի անվտանգություն, տնտեսական անվտանգություն, ներքին աուդիտ, ֆինանսական անվտանգություն, ներքին անվտանգության իրավական կարգավորում, միջազգային հարաբերությունների անվտանգություն, տուրիզմի և հանգստի անվտանգություն, ներքին անվտանգություն) ։ Ուսման տևողությունը 3 տարի է։ Շրջանավարտները կստանան բակալավրի աստիճանի Լեհաստանի Հանրապետության պետական նմուշի դիպլոմ՝ համաեվրոպական լիցենզավորմամբ (դիպլոմը գործում է Եվրամիության բոլոր երկրներում) ։ Լրավճարը կազմում է 1000 եվրո։ Ուսուցումը իրականացվում է online "Ան․ Շիրակացի» համալսարանում։ Դիպլոմները հանձնվում են Լոդզի (Լեհաստան) ներքին անվտանգության բարձրագույն դպրոցում (web page http://wsbw.pl/ukraina/):
Նույն հիմունքներով համալսարանում իրականացնում է Անձնակազմի կառավարման միջռեգիոնալ ակադեմիայի (ք. Կիև, Ուկրաինա) հեռակա (online) բաժնի ուսուցումը հետևյալ մասնագիտությունների գծով. «մենեջմենթ» (այդ թվում նաև` «շինարարական և արտադրական մենեջմենթ»), «սոցիոլոգիա», «հոգեբանություն», «ծրագրավորում» («համակարգչային ինժեներիա»): Տարեկան ուսման վարձն է 1000 $ ԱՄՆ: Շրջանավարտները կստանան Ուկրաինայի Հանրապետության պետական նմուշի դիպլոմ:
Բոլոր մասնագիտությունների գծով որոշ, իսկ Լեհաստանի և Ուկրաինայի բուհերում սովողների համար հիմնական մասնագիտական առարկաները դասավանդվում են օտար (անգլերեն, ռուսերեն) լեզվով։
Համալսարանի ուսանողները ցանկության դեպքում կարող են ստանալ երկու պետական նմուշի դիպլոմ` Հայաստանի և Լեհաստանի կամ Ուկրաինայի հանրապետությունների:
Ցանկացողները կապահովվեն հանրակացարանով (տարեկան վարձը` 250000 դրամից սկսած):
Պահանջվող փաստաթղթերն են.
1․Անձնագրի պատճեն,
2․Ատեստատ,
3․6 լուսանկար 3х4,
4․ Բժշկական տեղեկանք։
Ընդունող հանձնաժողով. Հայաստան 0047 Երևան Արմենակյան, 125, հեռ. +374 10 653270, + 374 93 370804, e-mail info@shirakatsi.org կայքը՝ http://www.shirakatsi.org http://webber.am/
Ռեկտորատ
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5167 | 0 | 0
Facebook