Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Մանկապիղծ խարդախի հոգևարքը

VESTI.RU
Basın sekreteri:
VESTI.RU
22:46, cumartesi, 09 mayıs, 2020
Մանկապիղծ խարդախի հոգևարքը

Օրերս խարդախության համար 7 տարի ազատազրկման դատապարտված Ստեփան Մարտիրոսյանը, իր հանցավոր անցյալի մասին, հրապարակումների փաստերի այսպես ասած չակերտավոր հերքումը հրապարակեց:

Հիշեցնենք հանրությանը, որ Մարտիրոսյանը դատապարտվել է խարդախությամբ մոտ 50 միլիոն ամն դոլար հափշտակելու համար:

Խարդախությունը, դա հանցավորի կողմից, վստահության չարաշահմամբ, տուժողի գույքի՝ դրամական միջոցների հափշտակումն է:

Խարդախության հանցակազմի բաղկացուցիչ մասերից մեկն էլ դա հանցավորի կողմից իրական փաստերի խեղաթյուրումն է:

Ստեփան Մարտիրոսյանի կողմից այսպես ասած չակերտավոր հերքումը հենց ինքնին հիմնավորում է, որ նրա նկատմամբ կայացված դատավճիռը օրինական է, որ իրական, ակնհայտ փաստերի խեղաթյուրման հատկությունը նրա մոտ ձևավորվել է ի ծնե, գենային վիճակում և ինքը ուղղակի այլ կերպ ապրել չի կարող, խարդախության հանցակազմի այդ տարրը նրա արյան մեջ է:

Այսպես՝

Politik.am-ին տրված հարցազրույցում Ստեփան Մարտիրոսյանը, իրական փաստերը խեղաթյուրելով փորձեց հերքել, իր սեռական բնույթի հանցագործությունների և թմրանյութերի վաճառքի համար դատապարտված լինելը և Սերժ Սարգսյանի փիառով զբաղվելը:

Սեռական բնույթի հանցագործության համար դատապարտված լինելու փաստը Ստեփան Մարտիրոսյանը հերքում էր այսպես

- որ դեպքը տեղի է ունեցել 1975թ-ին, ինքը եղել է 13-14 տարեկակ, մասնակիցներից տարիքով ամենափոքրը, որ ընդամենը եղել է մի դրվագ, որտեղ իրեն ստիպել են ընդամենը երկու կադր նկարել, որ գործով մնացած տուժողներից ոչ մեկին չի ճանաչում, չի տեսել երբեք, նրանք էլ իր դեմ ցուցմունք չեն տվել. Որ ինքը երբեք սեռական բնույթի հանցանքների համար չի դատապարտվել, այդ դեպքով կալանք է նստել ընդամենը չորս ամիս, իսկ իր հանցակիցը քանի որ մանկապիղծ է եղել ստացել է է 12 տարի:

Իսկ հիմա դիտենք Ստեփան Մարտիրոսյանի նկատմամբ կայացված դատավճիռը և համեմատենք այն նրա չակերտավոր հերքմամբ ներկայացված փաստերի հետ

Ըստ դատավճռի՝

Ստեփան Մարտիրոսյանը ՀՍՍՀ Գերագույն դատարանի 12 սեպտեմբերի 1978թ-ի որոշմամբ մեղավոր է ճանաչվել քրեական օրենսգրքի 17-112.1, 17-115, 17-116, 147 և 228-րդ հոդվածներով և դատապարտվել ազատազրկման:

Ի՞նչ հանցանքների համար էին պատասխանատվություն նախատեսում քրեական օրենսգրքի այդ հոդվածները:

Հոդված 17. Հանցակցություն

Հոդված 112.1 Բռնի կերպով սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը

Հոդված 115. Անառակաբարո գործողություններ անչափահասների նկատմամբ

Հոդված 116. Արվամոլություն

Հոդված 147. Շորթում

Հոդված 228. *****ագրական առարկաներ պատրաստելը կամ վաճառելը:

Որպեսզի խոսքերս չլինեն մերկապարանոց ներկայացնեմ հատվածներ է Ստեփան Մարտիրոսյանի դատավճռից՝

Հատվածներ Գերագույն դատարանի կոլեգիայի դատավճռից

Դատարանը Մարտիրոսյանին դատապարտել է ազատազրկման քր. Օր. 17-1121 հոդվածի 1-ին մասով՝ 3 տարի ժամանակով, քր. Օր. 17-115 հոդվածով՝ 2 տարի ժամանակով, քր.օր. 17-116 հոդվածի 2-րդ մասով՝ 4 տարի ժամանակով, քր.օր. 37 հոդվածի համակցությամբ թողել է ազատազրկում 4 տարի ժամանակով: Այնուհետև Մարտիրոսյանին քր.օր. 147 հոդվածով դատապարտել է ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամանակով, քր.օր. 228 հոդվածով դատապարտել է ազատազրկման մեկ տարի ժամանակով: Ստեփան Մարտիրոսյանի նկատմամբ կիրառվել է ներում և ընդհանուր ազատազրկման ժամկետ է սահմանվել 2 տարի 6 ամիս ժամանակով, որը նա կրելու է ընդհանուր ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում: Շամիրյանը և Մարտիրոսյանը հանցավոր են ճանաչվել ներքոհիշյալ արարքների համար:

Նրանք օգտվելով այն հանգամանքներից, Շամիրյանը ապրում է միայնակ, նախօրոք համաձայնվել են համադասարանցիների և ծանոթների տանել Շամիրյանի բնակարանը, մերկ վիճակում նկարահանել և ֆոտոնկարները տարածելու սպառնալիքի տակ նրանցից դրամ ու այլ արժեքներ շորթել:

1976թ. Հուլիս ամսին, խնդիրներ լուծելու պատրվակով, Շամիրյանի բնակարան են տարել անչափահաս 1958 թ. Դեկտեմբերի ծնված Կարեն Նիկոլի Օրդինյանին և ստիպել են նրան մերկանալ, ապա մերկացել է նաև Շամիրյանը ու Մարտիրոսյանը լուսանկարել է նրանց մերկ վիճակում, որից հետո Շամիրյանը Օրդինյանի նկատմամբ բռնի կերպով կատարել է սեքուալ գործողություններ, իսկ այնուհետև սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ: Դեպքից մեկ օր անց նրանք հանդիպելով Օրդինյանին, Շամիրյանը նրանից 1000 ռուբլի գումար է պահանջել նկարները տարածելու սպառնալիքով:

1976թ. Դեկտեմբերին Շամիրյանի բնակարան են հրավիրել Ռուբեն Դիզդիրյանին և Շամիրյանը սպառնալով մերկացրել է նրան ու ինքն էլ մերկանալով Մարտիրոսյանը նկարահանել է նրանց այդ վիճակում սեքուալ բնույթի գործողություններ կատարելիս, իսկ ապա Շամիրյանը սեռական հարաբերություն է ունեցել տուժողի հետ:

Նկարները տարածելու սպառնալիքի տակ պահանջել են տուժող Դիզդիշյանից որպեսզի նա հրաժարվի մինչև այդ Շամիրյանին տված 200 ռուբլուց:

1976 թ. Հուլիս ամսին այդ նույն նպատակով Շամիրյանի բնակարան են տարել անչափահաս՝ 1959 ծնված Արմեն Մկրտչյանին և հարկադրաբար մերկացրել են նրան նախ Մարտիրոսյանն է նկարել տուժողին մերկ վիճակում, իսկ այնուհետև Մարտիրոսյանը նույնպես մերկանալով Շամիրյանն է լուսանկարել նրանց մերկ վիճակում:

Դեպքից հետո, նրանք լուսանկարները տարածելու սպառնալիքի տակ տուժողից պահանջել են 200 ռուբլի որը կրկնել են բազմիցս:

Նրանք 1978թ. Հունիսի 17-ին ջինս գնելու նպատակով Շամիրյանի բնակարան են տարել նրա համակուրսեցի Մարինե Մակարյանին և սպառնալով մերկացրել են նրան ու նկարահանել տարբեր դիրքով, որից հետո նկարները տարածելու սպառնալիքով պահանջել են նրանից, որ մեկ այլ աղջիկ բերի մերկ վիճակում լուսանկարելու համար:

Մակարյանը վախենալով, որ Շամիրյանը և Մարտիրոսյանը իր մերկ վիճակի լուսանկարները կարող են տարածել: Ջինսյա հագուստ գնելու պատրվակով Շամիրյանի բնակարան է տարել 1978թ. Հունիսի 27-ին իր ընկերուհի Անգին Գրիգորյանին և նրան թողնելով այնտեղ ինքը հեռացել է:

Շամիրյանը և Մարտիրոսյանը սպառնալիքների ազդեցության տակ մերկացրել են Գրիգորյանին ու այնուհետև Մարտիրոսյանը նրան լուսանկարել է տարբեր դիրքով, որից հետո Շամիրյանն է մերկացել ու տուժողի հետ լուսանկարել տարբեր դիրքով ու իվերջո Շամիրյանը կենակցել է տուժողի հետ:

Լսելով զեկուցումը, դատախազի եզրակացությունը դատավճիռն անփոփոխ թողնելու մասին, ծանոթանալով գործի նյութերի և դատապարտյալների վճռաբեկ գանգատներում բերված պատճառաբանությունների հետ. Դատական կոլեգիան գտավ, որ դատապարտյալների արարքների որակման և նրանց նկատմամբ սահմանված պատժի մասում դատավճիռը պետք է թողնել առանց փոփոխության, Գերագույն դատարանը ուսումնասիրելով գործի նյութերը և լսելով զեկույցը ամբաստանյալների բողոքը մերժել է, իսկ նրանց մեղավոր ճանաչելու և ազատազրկման դատապարտելու մասին ստորադաս դատարանի որոշումը թողել է անփոփոխ:

Ընդ որում դատարանը վճռով արձանագրել է նաև հետևյալը՝

Ստեփան Մարտիրոսյանին և Աշոտ Շամիրյանին վերագրված արարքները հաստատված են ինչպես նրանց մասնակի խոստովանական ցուցմունքներով, այնպես էլ տուժողներ Կարեն Օրդյանի, Ռուբեն Դիզդիշյանի, Արմեն Մկրտչյանի, Մարինա Մակարյանի և Անգին Գրիգորյանի ցուցմունքներով, որոնց ընթացքում նրանք մանրամասնորեն նկարագրել են թե ինչ խաբեական եղանակով են Շամիրյանը ու Մարտիրոսյանը իրենց տարել Շամիրյանի բնակարանը և այնուհետև ինչ գործողություններ է կատարել Շամիրյանը, ինչպես է այդ ամենը լուսանկարահանել Մարտիրոսյանը: Նրանք միաժամանակ պնդել են որ այդ ամենից հետո Շամիրյանը և Մարտիրոսյանը սպառնալով որ լուսանկարները կտարածեն Օրդինյանից Դիզդինյանից և Մկրտչյանից դրամ են պահանջել, իսկ Մատիրոսյանից և Գրիգորյանից պահանջել են որ նրանք ուրիշ աղջիկների բերեն Շամիրյանի բնակարան նրանց մերկ լուսանկարելու և դրամ շորթելու համար: Դատապարտյալների կողմից տուժողների նկատմամբ կատարած գործողությունները հաստատված են նաև քրեական գործում կցված լուսանկարներով ու լուսանկարչական 6 ժապավենով:

Վերը թվարկածից ակնհայտ է, որ դատարանի օրինական ուժ ստացած դատավճռով ապացուցվել է, որ Ստեփան Մարտիրոսյանը հանցակից է եղել բռնաբարության, անչափահասի հետ անառակաբարո գործողությունների, շորթման, արվամոլ ության և *****ագրական նյութեր տարածմանը:

Արձանագրենք նաև որ Ստեփան Մարտիրոսյանը կրկին խեղաթյուրելով իրական փաստերը ստում է և փորձում արդեն խաբել հասարակությանը, որ իր դեմ ոչ ոք ցուցմունք չի տվել, որ ինքը անազատության մեջ է եղել ընդամենը չորս ամիս, որ իր հանցակիցը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման և որ ինքը երբեք սեքսուալ բնույթի հանցագործությունների համար չի դատապարտվել և ինքը եղել է անչափահաս:

Ինչպես տեսնում ենք դատավճռից, նա ազատազրկման վայրում է գտնվել ոչ թե չորս ամիս այլ մեկ տարի, նրա հանցակիցը դատապարտվել է ոչ թե 12 տարի այլ վեց տարի, իսկ Ստեփանը չորս, նրա դեմ ոչ թե ոչ ոք ցուցմունք չի տվել, այլ տվել և նրա հանցավոր արարքները մանրամասն նկարագրել են հինգ տուժողներ և մեղքը հաստատվել է ոչ թե երկու լուսանկարով, այլ թվով վեց լուսանկարչական ժապավենով:

Բացի այդ Ստեփան Մարտիրոսյանը ծնվել է 1959թ-ին, այսինքն առաջին սեքսուալ բնույթի հանցանքը նա կատարել է ոչ թե 13 տարեկանում, ինչպես նշում է իր հերքմամբ, այլ 1976թ-ին, 17 տարեկան հասակում, իսկ վերջին սեքսուալ բնույթի հանցանքի կատարման ժամանակ՝ 1978-ին, նա արդեն եղել է 19 տարեկան, այսինքն չափահաս:

Ինչ վերաբերվում է կոկաինի վաճառքին Ստեփան Մարտիրոսյանի մասնակցությանը և կրկին նրա կողմից իրական փաստերի խեղաթյուրմանը, ապա ինչպես սեքսուալ բնույթի հանցանքների դեպքում, ապա այս դեպքում նույնպես վերջինս հիշում է միայն մեկ դեպք և մոռանում է հանրությանը ներկայացնել թմրանյութերի վաճառքի համար իր դատապարտված լինելու երկրորդ դեպքի մասին:

Առաջին անգամ Ստեփան Մարտիրոսյանը թմրանյութերի վաճառքի համար դատապարտվում է ազատազրկման 9.5 տարի ժամկետով 1989-ին, բայց ազատ է արձակվում ընդամենը երեք տարի անց 1992-ին:

Երկրորդ անգամ Ստեփան Մարտիրոսյանը դատապարտվում է ազատազրկման, կրկին թմրանյութերի վաճառքի համար արդեն 1994-ին, նրան մեղսագրվում է 800կգ կոկաինի վաճառք, վերջինս մատնում է իր բոլոր գործնկերներին և ընդհանուր առմամբ, Ստեփան Մարտիրոսյանի գործով մեղադրանք է առաջադրվում ինը հոգու: Մարտիրոսյանն այս անգամ նույնպես իրեն մեղավոր է ճանաչում, ընդունում վերոնշյալ փաստերը և դատապարտվում ինը տարվա ազատազրկման:

Ինչպես տեսնում ենք, այս պարագայում նույնպես ակնհայտ է Ստեփան Մարտիրոսյանի կողմից իրական փաստերի խեղաթյուրումը, իր հանցավոր անցյալի մասին լռելը և այս անգամ արդեն ամբողջ հասարակությանը խաբելը:

Անրադառնամ նաև Ստեփան Մարտիրոսյանի կողմից ցեղասպանության ճանաչման ֆինանսավորմանը և Սերժ Սարգսյանի փիառով զբաղվելու հերքմանը:

Ստեփան Մարտիրոսյանը հայտարարում է, որ փիառ ընկերությանը տվել է, ոչ թե 535 000 դոլար, այլ մեկ միլիոն, որը ինքը չի տվել, այլ դա եղել է Վիտալի Գրիգորյանցի փողերը, և ինքը դա տվել է ոչ թե Սերժ Սարգսյանի փիառի, այլ ցեղասպանության ճանաչման համար:

Փաստորեն եթե հավատանք Ստեփանին, ապա ստացվում է, որ ցեղասպանության ճանաչման համար մեկ միլիոն դոլար ներդրում է կատարել, ոչ թե ինքը, այլ Վիտալի Գրիգորյանցը և կարող ենք արձանագրել, որ Ստեփանը այս անգամ էլ կրկին իրական փաստերի խեղաթյուրմամբ խաբել է իր երաշխավոր պատգամավորներին, և Վիտալի Գրիգորյանցի կատարած քայլը վերագրել է իրեն, այլ կերպ ասած այս անգամ էլ հափշտակել, սեփականաշնորհել է Վիտալի Գրիգորյանցի կատարած հայրենանվեր քայլը:

Կրկնում եմ, սա եթե հավատանք Ստեփանին:

Իսկ իրականում առկա է պայմանագիր փիառ ընկերության հետ, 535000 դոլարի վճարմամբ, Սերժ Սարգսյանի վարկանիշը բարձրացնելու համար և ոչ մի խոսք ցեղասպանության մասին:

Ի դեպ. Մինչև օրս ոչ ոք չի տեսել Ստեփան Մարտիրոսյանի կողմից ֆինանսավորած ցեղասպանության մասին ֆիլմը, մի պարզ պատճառով, բնության մեջ այն գոյություն չունի:

Ի դեպ, մանկապիղծի, թմրավաճառի կողմից, իր կաշին փրկելու համար հայ ժողովրդի ցավը շահարկելը, լավագույնս բնորոշում է Ստեփան Մարտիրոսյանի անձը, արժեքային համակարգը և նրա ոչ թե միայն մանկապիղծ, այլ նաև սրբապիղծ լինելը:

Նշեմ նաև, որ իր հերքմամբ Ստեփան Մարտիրոսյանը նաև չի անրադառնում իր կողմից տրված սպանության պատվերներին, որը կրկնվում է նույն ձեռագրով, ինչը որ այսօր:

Հատկանշական է նաև այն, որ Ստեփան Մարտիրոսյանի հանցավոր ձեռագիրը չի փոխվում, այս անգամ նույնպես, ինչպես և 2009թ-ին սպանված վրացի գործարարի դեպքում, Մարտիրոսյանը պատվիրում է սպանել այն մարդուն, ում հետ որ ունի ֆինանսական խնդիրներ, այն է ՌԴ հայազգի գործարար Վիտալի Գրիգորյանցին և ՀՀ քաղաքացի, ՀայԲիզնես բանկի սեփականատեր Արսեն Միքայելյանին, որոնցից խարդախությամբ հափշտակել էր 50 միլիոն Ամն դոլար և վերջիններս հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործով Մարտիրոսյանը կալանավորվել էր և գտնվում էր Նուբարաշեն ՔԿՀ ում:

Վիտալի Գրիգորյանցի և Արսեն Միքայելյանի սպանությունը հնարավոր է լինում կանխել ՀՀ իրավապահների աչալրջության հետևանքով, Ստեփան Մարտիրոսյանի հանցավոր պլանների մասին Նուբարաշեն ՔԿՀ-ից օպերատիվ տեղեկություն են ստանում Ոստիկանության քրեական հետախուզության վարչության աշխատակիցները և տեղեկությունը փոխանցում Հատուկ Քննչական Ծառայություն, որտեղ որ քննվելիս է լինում Ստեփան Մարտիրոսյանի կողմից 50 միլիոն Ամն դոլար խարդախությամբ հափշտակելու գործը:

Գտնում ենք, որ այս անհերքելի փաստերի խեղաթյուրումը Ստեփան Մարտիրոսյանի կողմից առավել քան բավարար են, որ բացահայտվի նրա խարդախ էությունը և հասարակությունը կասկածի տակ չդնի նրա մեղադրական դատավճիռը, իսկ նրա չակերտավոր հերքումը համարվի ընդամենը մանկապիղծ՝ խարդախի հոգևարք:

Vesti.ru


    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2600 | 0 | 0
Facebook