Համաշխարհային ճանաչում ու սեր վայելող 18-ամյա երգիչ Ջասթին Բիբերն արդեն հասցրել է բազում մրցանակներ ստանալ մի շարք հեղինակավոր մրցանակաբաշխությունների ժամանակ: Դեռահասների կուռքը 2010թ. «American Music Awards»-ում ստացավ «Լավագույն արտիստ» մրցանակը: Ջասթին Բիբերի մասին 10 փաստ ենք ներկայացնում ստորև:)
1. Համաշխարհային շոու-բիզնեսի ամենաերիտասարդ և ամենահարուստ երգիչը` Ջասթին Բիբերը, ծնվել է Կանադայի գեղեցիկ ու խորհրդավոր քաղաքներից մեկում` Ստրատֆորդում, 1994թ. մարտի 1-ին:
2. Ջասթինի կարիերան սկսվել է այն ժամանակ, երբ նրա մայրը Youtube-ում տեղադրել է 2007թ. երաժշտական մրցույթներից մեկում նրա կատարած երգերի տեսանյութերը: Այն ժամանակ Բիբերը երգել էր իր սիրելի երգչի` Ջասթին Թիմբերլեյքի հիթերը: Մի քանի օրում տեսանյութերը հազարավոր դիտումներ ունեցան և հանդիսատեսը ճանաչեց ու սիրեց փոքրիկ Ջասթինին: Հենց այսպես էլ 13-ամյա տղան դարձավ «Youtube-ի աստղ»:)
3. Բացի երգից, Ջասթինն ունի բազում այլ հետաքրքություններ. նա շատ է սիրում խաղալ հոկեյ, գոլֆ, բասկետբոլ և, իհարկե, ֆուտբոլ:)
4. Դեռ մանկուց նվագել է կիթառ ու դաշնամուր, իսկ վերջերս սովորել է նվագել նաև հարվածային գործիքների վրա:
5. Ունի բազում սիրելի ֆիլմեր, որոնցից կարելի առանձնացնել հայտնի ռեփեր Էմինեմի մասնակցությամբ «8-րդ մղոն»-ը: Ըստ շրջանառվող լուրերի՝ հենց այս ֆիլմն է ոգեշնչել նրան զբաղվել նաև ռեփով:
6. Չնայած երաժշտական ասպարեզում իր բազում հաջողություններին` Բիբերը մտադիր է բարձրագույն կրթություն ստանալ: Իր համոզմամբ կրթությունը կօգնի էլ ավելի լավ կայանալ որպես անհատականություն:
7. Ջասթին Բիբերը թողարկել է 4 ձայնասկավառակ` 2009թ. «My World», 2010թ. «My World 2.0», 2011-ին` «Under the Mistletoe», իսկ այս տարի`«Belive»:
8. Ամենաքննարկվող զույգը՝ Ջասթին Բիբերը և երգչուհի, դերասանուհի Սելենա Գոմեսը, չնայած իրենց փոքր տարիքին, միասին են 2010 թ. ի վեր:
9. Որքան էլ զավեշտալի լինի`Բիբերը խոստովանել է, որ հիվանդագին վախենում է շնաձկներից, դրա համար էլ աշխատում է քիչ լողալ օվկիանոսում:)
10. Պարզվում է Ջասթինը շատ է սիրում, երբ աղջիկներն իրեն հաճոյախոսություններ են շռայլում, հատկապես իր գեղեցիկ աչքերի վերաբերյալ:)