Durun lütfen yüklemiyor...
Logo

Haber akışına abone olun

Makaleler

Արժե՞ արդյոք դիմել հիփոթեքի համար 2020 թվականին․ կորոնավիրուս և նոր ճգնաժամ

Vardblog.NET
Basın sekreteri:
Vardblog.NET
19:47, pazar, 29 mart, 2020
Արժե՞ արդյոք դիմել հիփոթեքի համար 2020 թվականին․ կորոնավիրուս և նոր ճգնաժամ
    
Կորոնավիրուս, արտակարգ դրություն բազմաթիվ երկրներում, նավթի գների նվազում, ինչպես նաև բորսաների անկում։ Կարելի է կանխատեսել, որ մենք կանգնած ենք նոր ճգնաժամի առաջ։

    
Այս հոդվածում կփորձենք հասկանալ՝ արժե՞ արյոք դիմել հիփոթեքի համար 2020 թվականին, թե՞ ավելի լավ է սպասել իրավիճակի կայունացմանը։

    
Ձեռնտու է արդյո՞ք դիմել հիփոթեքի համար 2020 թվականին

    
Եթե ներկայիս իրավիճակը համեմատենք 2014-2015թթ․-ի հետ, ապա կարող ենք արձանագրել, որ մեր օրերում հիփոթեքի տոկոսադրույքներն ավելի ցածր են, քան 2014-2015թթ․-ին։ Այսօր հայկական բանկային ոլորտում հիփոթեքի համար առաջարկվող տոկոսադրույքները տատանվում են 5-14%-ի սահմաններում՝ կախված վարկատեսակից, կանխավճարի չափից և արժույթից։ Ի դեպ, առաջիկայում գործող տոկոսադրույքներն ավելի շուտ կբարձրանան, քան կնվազեն։ Մի քանի միլիոն դրամի չափով վերցրած հիփոթեքի դեպքում 2-3%-ի փոփոխությունը կարող է լուրջ ազդեցություն ունենալ վճարումների և վերջնական վճարվող գումարի վրա։

    
1․ Եթե պլամավորել եք բնակարան կամ բնակելի տուն գնել հիփոթեքային վարկի միջոցով, ապա ավելի լավ ժամանակների սպասելն իմաստ չունի։ Հիմա ճիշտ ժամանակն է։

    
2․ Չնայած այն համգամանքին, որ ՀՀ-ում վերջին 1-2 տարիների ընթացքում էականորեն նվազել են հիփոթեքային վարկի տոկոսադրույքները, դրանք նույն հաջողությամբ կարող են նորից բարձրանալ՝ կորոնավիրուսի հետևանքով ամբողջ աշխարհում արդեն իսկ առաջացած ճգնաժամի պատճառով։

    
3․ Դեռևս 2020թ․ հունվարից սկսեց շրջանառվել լուրեր այն մասին, որ ՀՀ կառավարությունը ցանկանում է կասեցնել հիփոթեքային վարկի դեպքում եկամտային հարկի վերադարձման հնարավորությունը, որը հետագայում քննարկվեց նաև կառավարության նիստում։ Իսկ հավանականությունը, որ առաջիկայում կառավարության կողմից կամ կկասեցվի կամ փոփոխության կենթարկվի նշված օրենքը, մեծ է։

    
    
    
    
Արժե արդյո՞ք դիմել հիփոթեքի համար 2020 թվականին

    
Որպեսզի առավել հստակ գնահատեք իրավիճակը կոնկրետ ձեզ համար, հետևեք ստորև նշված քայլերին։ Եթե նշված քայլերից որևէ մեկը չեք կարող կատարել, ապա ևս մեկ անգամ մտածեք հիփոթեքի համար դիմելուց առաջ։

    
1․ Գնահատեք և հաշվարկեք Ձեր ֆինանսական կարողությունները։ Չարժե դիմել այնպիսի գումարի համար, որի դեպքում ամսական վճարումների չափը կկազմի Ձեր ընտանեկան բյուջեի 30%-ից ավելին։ Եկամուտները կարող են կրճատվել, մարդիկ շատ հաճախ հիվանդանում են և այլն․․․

    
2․ Չնախատեսված դեպքերի համար ունեցեք գումարի պաշար (պաշարը նվազագունը պետք է բավականեցնի 3-6 ամսվա, իսկ ավելի լավ է 1 տարվա համար) ։

    
3․ Հիփոթեք պետք է վերցնել կամ ՀՀ դրամով կամ այն արժույթով, որ արժույթով որ Ձեր եկամուտներն են։

    
4․ Տարեկան անվանական տոկոսադրույքը պետք է ֆիքսված լինի։ Խուսափեք լողացող տոկոսադրույքներից։

    
5․ Դժբախտ պատահարներից և գույքի ապահովագրության պահանջը պետք է պարտադիր լինի։

    
6․ Գնահատեք Ձեր եկամուտների աղբյուրները։ Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շատ բացասական է։ Բազմաթիվ ոլորտներում առաջիկայում մեծ կորուստներ կլինեն (տուրիզմ, բեռնափոխադրումներ, միջոցառումների կազմակերպում և այլն․․․) ։ Ինչ-որ մեկը կսննկանա, ինչ-որ մեկը դուրս կմնա աշխատանքից, ինչ-որ տեղ էլ կդադարեցվի գործունեությունը։
Kaynak: Vardblog.NET
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3699 | 0 | 0
Facebook