Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԿՈՊՏՈՐԵՆ ԽԱԽՏՎԵԼ Է ՍՈՒՐԲ ԽՈՐ ՎԻՐԱՊ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԱՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

HAYI
Yazar:
HAYI
12:36, salı, 17 mart, 2020
ԿՈՊՏՈՐԵՆ ԽԱԽՏՎԵԼ Է ՍՈՒՐԲ ԽՈՐ ՎԻՐԱՊ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԱՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Օրեր առաջ hetq.am լրատվական կայքը հրապարակել էր մի հոդված (https://hetq.am/hy/article/114180), որտեղ խոսվում է Արարատի մարզի Լուսառատ գյուղի վարչական տարածքում գտնվող հատուկ պահպանվող հողատարածքի կատեգորիան փոխելու որոշման մասին:

Ըստ վերոնշյալ հրապարակման, Լուսառատ գյուղի վարչական տարածքների վերաբերյալ ակնհայտ բացթողումներ են նկատվում, որոնք ըստ երեևույթին կարևոր են խնդրի վերաբերյալ համակողմանի վերլուծություններ կատարելու և իրերեն իրենց անուներով կոչելու համար:

Այս առնչությամբ պետք է հիշատակել դեռևս 10.10.2017 թ. iravunk.com լրատվական կայքի հրապարակումը (https://iravunk.com/news/41579): Այս հրապարակման մեջ նշվում է, որ Լուսառատի ներկայիս գյուղապետ Դանիել Հակոբյանն օտարել է Խոր Վիրապ վանական համալիրին պատականող հողատարծքի մի հատվածը, որտեղ դեռևս 2001 թվականին, Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարությունների շրջանակում, ծառատունկ էր կատարվել: Բնականաբար Մայր Աթոռի կողմից այդ տարածքն ի հարկի խնամվել է (անցկացվել են ոռոգման և ջրատար խողովակներ և տարածքը ցանկապատվել է և այլն. նշենք նաև, որ առ այսօր այդ հողատարածքում է գտնվում Խոր Վիրապ վանական համալիրը ոռոգման ջրով ապահովող ջրանասոսը) : Ցավալին այն է, որ օրինական կերպով (ըստ iravunk.com-ի վերոնշյալ հրապարակման Մայր Աթոռը ՀՀ կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված սեփականության իրավունքի փաստաթուղթ ունի) Մայր Աթոռին նվիրաբերած հողատարածքը (0.45408 (հա) մակերեսով) ` Լուսառատ գյուղի ավագանու 30.06.2016 թվականի խնդրահարույց որոշմամբ հատկացվել է Սամվել Նուբարի Հակոբյանին (վերջինիս ով լինելու և նախկին իշխանությունների հետ մտերիմ հարաբերությունների մասին մանրամասն տե՛ս Հ.Գ. 1) , որը ոչ ավել ոչ պակաս Լուսառատի այդ օրվա և ներկայիս գյուղապետ Դանիել Հակոբյանի հարազատ եղբորորդին է, որը նույնիսկ Լուսառատի բնակիչ չէ (հաշվի առնելով աճուրդը շահող Ս. Հակոբյանի և աճուրդ հայտարարող Դ. Հակոբյանի մերձարյունակցական կապը՝ աճուրդ հայտարարելու և ընթացիկ փաստաթղթերի օրինականությունը ստուգելը վերապահում ենք պատկան մարմիններին) :

Փաստորեն մեր երկրում հնարավոր է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կոմիտեի կողմից տրված օրինական սեփականության վկայականը ձեռքում Հայ Եկեղեցուն զրկել սեփական հողատարածքից, որի պաշտպանության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է (տե՛ս ՀՀ Սահմանադրություն՝ հոդված՝ 60):

Դեռևս պարսից շահերի, արաբ խալիֆների, թուրք սուլթանների, ռուսական ցարերի և անհավատ բոլշևիկների հալածանքների ու բռնաճնշումների միջով անցած Հայ առաքելական եկեղեցին, 21-րդ դարում, ժողովրդավար և իրավական պետության մեջ, օրը ցերեկով՝ հասարակության և պետական կառույցների աչքի առաջ, զրկվում է սեփական տարածքից, որը, չգիտես թե ում դրդմամբ բառացիորեն խլվել է եկեղեցուց: Իսկ այսօր Մայր Աթոռն իր շահերը պաշտպանելու համար ստիպված պետք է հայց ներկայացնի դատարան և ապացուցի այն, ինչն ամենևին էլ ապացուցման կարիք չունի:

Այս հրապարակումով հրավիրում ենք ՀՀ պատկան մարմինների ուշադրությունը, որպեսզի ջրի երես դուրս գա անարդար և մութ մի գործարք ու վերականգնվի համազգային բնույթ ունեցող և հայ ժողովրդին միավորող միակ կառույցի՝ Հայ Առաքելական Եկեղեցու ոտնահարված իրավունքը:


    

Հ.Գ. 1

https://hraparak.am/post/59aee01c39812e156fba6420, https://hraparak.am/post/591f9318e3d84d0d37fc24b7):

Հետևությունները թողնում ենք ընթերցողներին:


    

Հ.Գ. 2

Իմիջայլոց, հորեղբոր՝ Լուսառատի գյուղապետ Դանիել Հակոբյանի թեթև ձեռքով վերանշյալ հողատարածքը միակը չէ, որ «վաճառվել» է Սամվել Հակոբյանին (տե՛ս http://ararat.mtad.am/files/comm_docs/2/117/76588.pdf):

Հետևությունները թողնում ենք ընթերցողներին:


    

Հ.Գ. 3

Նշենք, որ գյուղապետ Դանիել Հակոբյանի հովանավորությունը վայելելով, մյուս եղբորորդին, Ս. Խոր Վիրապի վանքին պատկանող տարածքում ապօրինի կերպով հուշանվերների տաղավար է տեղադրել և չանսալով ոստիկանության պահանջներին չի լքում տարածքը, հակառակը՝ ավելի մեծ տաղավար է կառուցում՝ վանքին պատկանող մեկ այլ հատվածում՝ անմիջապես մուտքին կից:

Kaynak: iravunk.com
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2652 | 0 | 0
Facebook