Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Միջոցառում Արճիսի միջն. դպրոցում` Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին

00:02, çarşamba, 24 nisan, 2013
Միջոցառում Արճիսի միջն. դպրոցում` Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին

«Ողբա՜մ մեռելոց, բեկանե´մ շանթեր, կոչե´մ ապրողաց», -ահա այն կարգախոսը, որը ավանդույթի նման Արճիսի միջնակարգ դպրոցի ուսուցչական ու աշակերտական կազմին նույն օրը ու նույն տեղում է հավաքում: Ցավալի է, իհարկե. չենք հավաքվում ուրախանալու ու տոնելու: Հիշում ու ցավում ենք, սակայն այլևս չենք ողբում, այլ մեր նահատակ նախնիների արդարացի վրեժը մի օր իրագործելու հստակ որոշում ենք կայացնում:

Այս տարի ևս կազմակերպվեց հիշատակի երեկո-միջոցառում` Ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված: Միջոցառումը սկսվեց մոմավառությամբ և Կոմիտասի «Գարուն ա» երգի հնչյուններով: Ապա աշակերտները իրենց պատրաստած նյութերը ներկայացրին պատմական իրողության վերաբերյալ, ինչին հաջորդեցին ֆիլմի դիտումը և ասմունքը: Միջոցառումը եզրափակվեց միասնական ջահերով երթով, երբ բոլորը իրենց հարգանքի տուրքը մատուցեցին 1, 5 միլիոն անմեղ զոհերին:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5489 | 0 | 0
Facebook