Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ու ... ԼՌՈՒՄ Է ՀԵՐՈՍԻ ԿՈՉՈՒՄը ... ՄԱՍ 3

20:15, pazar, 23 şubat, 2020
Ու ... ԼՌՈՒՄ Է ՀԵՐՈՍԻ ԿՈՉՈՒՄը ... ՄԱՍ 3

Կռվող ընկերներն արդեն Մյասնիկին ՙՁորի Միրո՚ անունն էին կնքել ...
    
     ... Ինչո՞ւ, ինչու շուրջն այսպես միանգամից ամեն ինչ գունաթափվեց: Երկար ժամանակ էր, ինչ տղայի ձայնը չէր լսել. թվա՞ց, թե օրերն էին ընկել իրար ետևից, հալածում էին, փորձում հոգու տարողությունը, ուր համբերությունն էր չափվում: Չէ, համբերությունն արդեն իր միակ ընկերն էր դարձել, ամբողջ օրերով միասին էին, միասին զրուցում էին, միասին սպասում, միասին. սպասո՜ ւմ... ա՜ խ, հա՜...

89-ին էր: Հեռավոր Վլադիվոստոկից նամակների էր սպասում, հեռախոսազանգի, ու էլի այսպես` օրերով սպասում էր... հանկարծ տուն մտավ, եկավ աղմուկով:
     Զինվորական համազգեստը շատ էր սազում, աչքերում կրակ էր վառվում, հոգում` ըմբոստություն:
    
     - Մամ, գիտես, չէ, բանակում տանկիստի մասնագիտությունն ընտրեցի...
     Գիտե՜ ր, գիտեր, որ արդեն սերժանտի կոչում ունի, հրետանու մեխանիկ-վարորդի վկայական, Վլադիվոստոկի զինվորական մասի տանկային գումարտակում աչքի է ընկել իր բարձր որակական հատկանիշներով, որ այս ամենի մասին խոսում են զինմասի ղեկավարությունից ստացված նամակները, գիտե՜ ր, որ նվաճել է ռուս զինընկերների համակրանքը, գիտե՜ ր... բայց ահա մի բան չգիտեր. այդ ինչպե՞ս, այդ ե՞րբ թողեց համալսարանական դասերն ու փախա՜վ, փախա՜ վ, օ՜, ոչ, պարզապես Ղարաբաղին զենք ու զինամթերք էր պետք, Ղարաբաղին զինվոր էր պետք, Ղարաբաղի՜ն...
    
     ... Հոգին կրկին տնքաց:
    
     ... Մարտակերտի, Մարտունիի ազատագրման համար մղվող մարտերը երկարում էին: Զինվորները երդվում էին լուռ, երդվում էին անգութ` կռվել, հաղթել` կյանքի, արյան գնով: Այդ ժամանակ կռվող ընկերներն արդեն Մյասնիկին ՙՁորի Միրո՚ անունն էին կնքել: Ժամանակի մեջ վաստակել էր լեյտենանտի կոչումն ու ՙՖագոտ՚ ՀՏԿ-ի մարտկոցի դասակի հրամանատարի կոչումը: Հասցրել էր իր` БМП տանկով քանիցս մխրճվել թշնամու շարքերը, ճեղքել, ճանապարհ հարթել ընկերների համար, քանիցս ռազմական մանևրումներ կատարել, ավերել, կասեցրել թշնամու դիրքերն ու ոտնձգությունները, քանիցս արհամարհելով դժվարություններն ու արգելքները, սպրդել, հանկածակիի է բերել թշնամուն ու մեծ ավարով վերադարձել, թշնամու տանկերին տեր դարձել.
    
     ... Գիտե՜ր ... ... ...
    
     Գիտեր նրա հոգու ամենասրբազան ձայնը, բանաստեղծական շնորհքը, գիտեր, որ տեր էր իր երազանքներին, զգացմունքներին ու նպատակներին:
     Գիտեր նաև որդու ուղին, որ ձգվում է Շուշիից Հադրութ, Թալիշից Աղդամ, Մարտակերտից Մարտունի, ամբողջ Թարթառ գետի գետահովիտը և ... Գիտեր ... բայց ...
    
     /շարունակելի/
    
     Հեղ՝. Սվետա Աբրահամյան

To promote the post
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz, Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
| | |
2939 | 0 | 0
Facebook