«Վիտամին» ակումբի Գարիկն ու «X Factor» նախագծի «Mars-On» խմբի աղջիկներից Մարիաննան ամուսնացել են:)
Զույգին մոտ կանգնած մարդկանց փոխանցմամբ` նեղ ընկերական շրջապատում տեղի ունեցած հարսանիքը կայացել է օգոստոսի 27-ին: Ինչպես երևում է` զույգն ամեն բան արել է հարսանիքը լրատվամիջոցների և հասարակության աչքից գաղտնի պահելու համար:
Եթե հավատանք վիտամինցի Տիգրանի խոսքերին` հարսանիքն նույնիսկ ինքը ներկա չի եղել: «Այժմ քաղաքում չեմ, հանգստանում եմ Սևանում. գուցե ամուսնացել են, ես էլ չգիտեմ», - «Ես»-ի հետ զրույցում ասաց Տիգրանը: Մեր տեղեկություններով, Գարիկն ու Մարիաննան այժմ երկրում չեն. հավանաբար մեկնել են վայելելու իրենց մեղրամիսը:)