Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հարցազրույց բլոգեր, ռեժիսոր Աննա Խաչատրյանի (Anna TV) - ի հետ.

15:19, salı, 04 şubat, 2020
Հարցազրույց բլոգեր, ռեժիսոր Աննա Խաչատրյանի (Anna TV) - ի հետ.

1.Ինչպե՞ս որոշեցիք բլոգեր դառնալ։
     Այդ ցանկությունը մոտս կար, դեռևս տարիներ առաջ, երբ դիտում էի ռուսալեզու բլոգեռների։Իսկ, երբ նիհարեցի 40 կգ ու հասկացա, որ շատ ասելիք ունեմ կանաց, միանշանակ որոշեցի բացել ալիքս։

2. Իսկ մասնագիտությամբ ո՞վ եք։
     Մասնագիտությամբ դերասանուհի և ռեժիսոր եմ։ Ավարտել եմ Մանկավարժական համալսարանի Ռեժիսուրա բաժնի բակալավրիատն ու մագիստրատուրան և Առաջին պրոֆեսիոնալ դերասանական ստուդիան, որտեղ դասավանդում էին բարձրակարգ դասախոսներ։ Մասնագիտությունս շատ է օգնում բլոգերության գործում։

3. Ամենամեծ դժվարությունը, որի հետ կարող է բախվել բլոգերը։
     Չհիմնավորված ատելությունը հիմնականում կին դիտորդի կողմից։ Նրանք կարող են օրերով դիտել քեզ ու դա այն պարագայում, որ ըստ իրենց՝ ես պարզապես անտանելի եմ։

4. Ըստ ձեզ հայաստանում գնահատվա՞ծ է բլոգեռի աշխատանքը։
     Առայժմ ոչ։Արվում են անդրանիկ քայլերը և հատուկենտ համարձակներ են, որ պատրաստ են իրենց կյանքը հանրայնացնել։ Շատերի կարծիքով բլոգ վարելը պարապ մարդու զբաղմունք է և խելացի մարդը նման դատարկ բանով չի կարող զբաղվել։

5.Ինչի՞ մասին է ձեր ալիքը։ Կամ այլ կերպ ասած կոնտենտը ո՞րն է։
     Ալիքը իմ կյանքի, կենցաղի և մարդ տեսակի համադրությունն է։ Այնտեղ կարող եք դիտել ինչպես հումորային վիդեոներ, այնպես էլ ունկնդրել խորը հոգեբանական վերլուծություններ։

6.Իսկ ինչո՞ւ հենց Anna Tv։
     Ալիքիս անվան հիմքում խորը տողատակեր փնտրել պետք չէ։ Քանի որ իմ մտքով էլ չէր անցնի, որ իմ առաջարկածը այսչափ կսիվի, ես ընտրեցի առաջին անունը, որն անցավ մտքովս։

7.Քանի հետևորդ ունեք ներկա պահին։
     Հետևորդներիս թիվը մոտենում է 15. 500- ի սահմանագծին։ Եվ ինչն է ինձ ուրախացնում, որ բոլորն էլ ռեալ դիտորդներ են, ովքեր բաց չեն թողնում իմ տեսանյութերը։

8.Կարծում եմ այս հարցը շատորին կհետաքրքրր։Արդյո՞ք Հայաստանում բլոգերը կարող է գումար վաստակել և որքան եք վաստակում դուք։
     Թե որքան եմ վաստակում, կարծում եմ անձնական հարց է։ Բայց ասեմ, որ ինչ որ գումար կարելի է աշխատել։Կախված իհարկե հետևորդների քանակից, դիտումներից և գովազդից, որը կարող են պատվիրել քո ալիքում։

9.Ի՞նչն է ձեզ ստիպում անկախ դժվարություններից շարունակել զբաղվել այդ աշխատանքով։
     Երբ ես նոր բացեցի ալիքս, ինձ առաջնորդում էր օգնելու ցանկությունը։Ես տրվել էի գործին ու պետք է ասեմ, որ առաջին տարի ու կեսը ես ոչ մի կոպեկ չեմ էլ աշխատել։Սերն էր ինձ ուղղորդում։Ես իսկապես սիրով եմ անում այս ամենը։Եվ արդեն չեմ էլ պատկերացնում, որ կարող եմ մի օր արթնանալ ու տեսախցիկը ձեռքս չվերցնել։
    
     10. Ինչ խորհուրդ կռաք մարդկանց, ովքեր մտածում են զբաղվել այս գործով, թե ոչ։
    
Ամենակարևորը պետք է հասկանան, թե ի՞նչն է իրենց առաջնորդում։Փող աշխատե՞լը, թե սերն այդ ամենի հանդեպ։Եթե չսիրեն այն ինչ անում են, մարդիկ կզգան դա և դժվար թե իրենք երկար դիմանան այս ոլորտում։ Երկրորդ կարևոր խորհուրդս այն է, որ հստակ գիտակցեն իրենց ասելիքը, նոր միայն դրանով կիսվեն մարդկանց հետ։ Այդ դեպքում ամեն բան կստացվի։
     Շնորհակալ եմ Հարցազրույցի համար ։
    

To promote the post
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz, Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
| | |
1070 | 0 | 0
Facebook
COMMENT.am