Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններ կանցկացնեն նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) մարզային կենտրոնները։

13:45, pazartesi, 22 nisan, 2013
Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններ կանցկացնեն նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) մարզային կենտրոնները։

Ապրիլի 23-ին՝ ժամը 18.00, Ազատության հրապարակից ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ։ Բազմաթիվ ուսանողական, երիտասարդական կառույցներ, հասարակական կազմակերպություններ միացել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների արդեն ավանդական դարձած ջահերով երթին միանալու կոչին։

Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններ կանցկացնեն նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) մարզային կենտրոնները։

Մասնավորապես, ՀԵՀ-ի Շիրակի մարզային կենտրոնի նախաձեռնությամբ ապրիլի 23-ին տեղի կունենա մոմավառություն. ժամը 18.00 Գյումրու Շառլ Ազնավուրի անվան հրապարակից երիտասարդները կշարժվեն մինչև Վարդանանց հրապարակ։

Վանաձորում ապրիլի 23-ին՝ ժամը 20: 00-ին, Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակից երիտասարդական խմբերը երթով կշարժվեն դեպի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված Ցեղասպանության զոհերի հուշարձան:

Նույն օրն՝ ժամը 19.00, Իջևանի հրապարակից կմեկնարկի ջահերով երթ։ Երիտասարդներն Իջանի Անկախության փողոցով կշարժվեն դեպի Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Արմավիրի մարզային կենտրոնը մարզի մի շարք կառույցների հետ համատեղ կիրականացնի ջահերով երթ դեպի Արմավիրի քաղաքային այգում գտնվող 1915թ. Ցեղասպանության զոհերի հուշակոթող։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կոչ է անում հանդես բերել միասնություն և տեր կանգնել հայ ժողովրդի անժամանցելի իրավունքներին։

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4274 | 1 | 0
Facebook