Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԱՐՊՀ ԵՎ ԳՊՀ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

16:53, perşembe, 23 оcak, 2020
ԱՐՊՀ ԵՎ ԳՊՀ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Հիմք ընդունելով միջբուհական համագործակցության ապահովման, գիտատեխնիկական և կադրային կարողությունների լիարժեք օգտագործման և առաջավոր փորձի փոխանակման անհրաժեշտությունը` հունվարի 23-ին ԱրՊՀ-ում Արցախի պետական և Գորիսի պետական համալսարանների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, կարևորելով համագործակցության հուշագրի կնքումը, նշել է, որ փաստաթղթով ամրագրվում են այն կարևոր կետերը, որոնք առանցքային են գիտակրթական կյանքն արդյունավետ կազմակերպելու գործում: Ռեկտորը հուշագրի կնքումը կարևորել է նաև բուհերի հավատարմագրման գործընթացի համատեքստում` համարելով այն անհրաժեշտ դրույթներից մեկը երկու բուհերի համար:

Իր հերթին Գորիսի պետական համալսարանի պրոռեկտոր Թեհմինա Մարությանը հուշագրի կնքումը կարևորել է նաև Սյունիք-Արցախ տարածաշրջանային գիտակրթական կապերի ամրապնդման, հարավային ակադեմիական միջավայրի ձևավորման կարևորության և ռազմավարական նշանակության տեսանկյունից:

«ԱրՊՀ-ի հետ Գորիսի պետական համալսարանի համագործակցությունը տարիների պատմություն ունի, և այս հուշագրով այդ համագործակցությանը փաստաթղթային վավերացում ենք տալիս», -նշել է Թ. Մարությանը:

Հուշագրով ամրագրվում է համատեղ ծրագրերի, միջոցառումների իրականացում, կրթական ծրագրերի մասին և այլ անհրաժեշտ տեղեկության տրամադրում, սովորողների և պրոֆեսորադասախոսական կազմի անդամների ակադեմիական շարժունության իրականացում, կրթական ծրագրերի, դասընթացների համատեղ մշակում, սովորողների և դասախոսների մասնագիտական վերապատրաստում, ԱրՊՀ-ի և ԳՊՀ-ի գիտական ամսագրերում համատեղ ուսումնագիտական հետազոտությունների արդյունքների հրատարակում, ուսանողների գիտահետազոտական, գիտամանկավարժական, ուսումնական արտադրական պրակտիկաների փոխադարձ կազմակերպում, համատեղ գիտաժողովների կազմակերպում և այլ ուղղություններով համագործակցություն:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2399 | 0 | 0
Facebook