Ամեն ինչ Լոուքոսթ ավիաընկերությունների մասին
Օրերս քաղավիացիայի պետական կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն անդրադարձավ բյուջետային ավիափոխադրողների գործունեության առանձնահատկություններին։ Նա հորդորեց «Լոուքոսթ» ՝ բյուջետային ավիաընկերությունների ծառայություններից օգտվելիս ուշադիր լինել՝ տոմսի գներից մինչեւ նստատեղի ամրագրում: Ըստ Ռևազյանի՝ «Լոու քոսթ» չի նշանակում պարզապես ցածր գին, դա նշանակում է, որ ավիաընկերությունը խնայում է իր ծախսերը, իսկ դա հնարավորություն է տալիս նվազեցնել ավիատոմսերի գները: Լոուքոսթ ավիաընկերություների բիզնես մոդելը Թեման ավելի պարզ ընկալելու համար եկեք մի փոքր ուսումնասիրենք լոսուքոսթ ավիաընկերությունների բիզնես մոդելը։ Միայն վերջին 10 տարիների ընթացքում աշխարհում հայտնվել են ավելի քան 100 նոր բյուջետային ավիաընկերություններ, որոնք առաջարկում են թռիչքներ լոուքոսթ (low cost / ցածր գին) սկզբունքով: Այս ավիափոխադրողները ծառայություն են մատուցում բյուջետային և հնարավորինս ամենացածր գներով: Լոուքոստ ավիափոխադրման մոդելը ենթադրում է հետևյալը՝ Լոուքոսթերները չունեն սրահի դասակարգում, կարող եք ձեզ հետ վերցնել ուղեբեռ (բայց ոչ ծանր), օգտվել վճարովի սննդից և ընտրել ձեր նստատեղը, Լոուքոսթերները հիմնականում կենտրոնանում են կարճ և միջին հեռավորությունների վրա ՝ միջինը մինչև 2000 կմ: 3. Լոուքոսթ ավիաընկերություններն օգտագործում են նույն մոդելի ինքնաթիռներ, առանց բիզնես և պրեմիում-էկոնոմ դասակարգման: Բացի այդ, փորձում են ինքնաթիռները օգտագործել ոչ ավելի, քան 10 տարին, ինչի շնորհիվ գումար են խնայում ինքնաթիռի սպասարկման և պահպանման համար: Օրինակ ՝ Ryanair- ը օգտագործում է միայն Boeing 737- ը, իսկ Wizz Air- ը օգտագործում է Airbus A320 և A321 տեսակի ինքնաթիռներ: 4. «Հնարավորինս քիչ բեռներ օդանավում» մոտեցումը թույլ է տալիս ոչ միայն նվազեցնել օդանավի բեռնվածությունը, ինչն ապահովում է վառելիքի ավելի քիչ սպառում, այլև նվազեցնում է օդանավը սպասարկելու ժամանակը, իսկ Ryanair- ի ոչ ծալվող նստատեղերը և նստատեղերի հետևի գրպանների բացակայությունը ժամանակ է խնայում ինքնաթիռի սրահը մաքրելիս: Այսպիսով, Wizz Air և Ryanair օդանավերը կատարում են միջինը օրական 5 չվերթ:
|
Abone ol ve malalelerin yayınla: