Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ ԾՆՆԴԱՏՆԵՐԸ ՓԱԿԵԼՈՎ ԴԵՄՈԳՐՖԻԱԿԱՆ ԱՂԵՏԻ ԱՌԱՋ ԵՔ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ

03:12, perşembe, 16 оcak, 2020
ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ ԾՆՆԴԱՏՆԵՐԸ ՓԱԿԵԼՈՎ ԴԵՄՈԳՐՖԻԱԿԱՆ ԱՂԵՏԻ ԱՌԱՋ ԵՔ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ
     ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ ՓԱԿԵԼՈՎ ՄԱՐԱԼԻԿԻ և ԵՂՎԱՐԴԻ ԾՆՆԴԱՏՆԵՐԸ, ԱՅՍՊԵ՞Ս ԵՔ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԾՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՃԻՆ, և ՉԵՔ ԹԱՔՑՆՈՒՄ, ՈՐ ԷԼԻ ԾՆՆԴԱՏՆԵՐ ԿԱՆ ՈՐՈՆՔ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԵՆ ՓԱԿՎԵԼՈՒ․․․Պարոն նախարար փակելը շատ հեշտ է, գործարկելն է դժվար, դուք թերացել եք․ ձեր նշանակման օրից առ այսօր ձեզ նեղություն չեք տվել ծննդատները հավուր պատշաճի վերազինել որակյալ կադրերով և բուժսարքավորումներով․ փաստորեն ձեր մտադրությունը ի սկզբանե եղել է ծննդատները փակելը, , ,
     Ժողովրդագրական ցուցանիշներին անդրադառնալիս, ցավոք, պետք է արձանագրել, որ Հայաստանի բնակչության նվազումը՝ արտագաղթն այսօր էլ կանգ չի առնել, իսկ մարզերի բնակչության թիվը գնալով նվազում է, քանզի մարզերում եղած տարբեր անհարմարությունները առիթ են հանդիսանում, որ մարդիկ ձգտեն դեպի տարբեր խոշոր քաղաքներ՝ հատկապես Երևան ու այս ծննդատների փակումները է՛լ ավելի են մարզերը դարձնելու անմարդաբնակ․ սա ներքին միգրացիա է, ի հաշիվ խոշոր քաղաքների․․․չեմ հասկանում, ինչպե՞ս կարող է ազգային ժողովը թույլ տա, որ առողջապահության նախարարի խելքին ինչ փչի կյանքի կոչի․․․դրա համա՞ր է այդքան մեծ պարգևատրումներ ստանում․․․ Վստահ եմ վարչապետին նույնպես կմտահոգի դեմոգրաֆիական աղետի առաջ կանգնեցնող նախարարի այս անմտածված քայլը և ճիշտ լուծում կտա հույժ կարևոր այս խնդրին․․․
     ՄԻ ՓՈՔՐ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ․, ,
     Ինչպես Մարալիկը, այնպես էլ Եղվարդը մեծ քաղաքներ են, ինչու՞ պետք է իրենց ծննդատները չունենան․ կոնկրետ Մարալիկի ծննդատան փակելը հանցագործություն է, քանզի նախարարը հաշվի չի առել այդ տարածաշրջանի ձմեռային կլիմայական խիստ պայմանները, անանցանելի, փակ ճանապարհները, իսկ Գյումրու և Արթիկի ծննդատները ոչ թե 15 րոպեի հեռավորություն ունեն Մարալիկից, այլ՝ կես ժամվա․․․հետո, բոլորը չեն, որ ունեն այդ հնարավորությունը, որ ձմռանը, գիշերով, իրենց ծննդկանին ողջ և առողջ անփորձանք տեղ կհասցնեն․․․բա հաշվի չե՞ք առել, որ չի բացառված ծննդկանը ճանապարհին ծննդաբերի, չեք մտահոգվու՞մ, որ նորածինին կորցնենք հենց ճանապարհին․դուք մեծ ռիսկի եք դիմում, մեծ հարցականի տակ դնելով թե՛ ծննդկանի, և թե՛ նորածնի կենդանի մնալու երաշխիքները․․․ Աստված միարասցե, այդ դեպքում դուք պատրա՞ստ եք պատասխանատվություն կրելու․․․ եթե կին լինեիք կզգայիք, թե հղի կնոջ համար այդ երկունքի պահն ինչքան դժվար է, և մեկ րոպեն անգամ կարող է ճակատագրական լինի, իսկ դուք հեշտ ու հանգիստ 15 րոպեի՞ց եք խոսում․․․այս ի՞նչ փորձությունների միջից եք փորձում անցնեն մեր ծննդկանները․․․ չշարունակեմ, քանզի զայրութս չափ չունի․․․
     ԵՍ ՁԵԶ ՄԻ ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑ ԵՄ ՈՒԶՈՒՄ ՈՒՂՂԵԼ, ԴՈՒՔ ՁԵՐ ԿՆՈՋԸ, ԿԱՄ ԴՍՏԵՐԸ ՁՄԵՌՎԱ ԲՈՒՔԻՆ ՌԻՍԿ ԿԱՆԵԻ՞Ք ՏԵՂԱՓՈԽԵԼ ԳՅՈՒՄՐԻ ԾՆՆԴԱԲԵՐԵԼՈՒ․ ԻՀԱՐԿԵ՝ ՈՉ ԿԼԻՆԻ ՁԵՐ ԱՆԿԵՂԾ ՊԱՏԱՍԽԱՆԸ, , , բա ինչու՞ եք նման ռիսկային, անմտածված որոշում կայացնում Մարալիկցի ծննդկաների համար․․․Արսեն Թորոսյան մի հուշում էլ անեմ, որը վստահ եմ ձեր մտքի ծայրով անցած չի լինի․ ՉԵ՞ք մտածում, որ գործազուրկ դարձած մարալիկցի մանկաբարձուհիները ծննդկանների ծննդաբերություններն ընդունեն հենց տնային պայմաններում, ինչպես անցյալում է եղել տատմերների կողմից, որը բացառված չէ․ մարդիկ ամե՛ն մի հնարամտության դիմելու են ապրելու համար․․․
     Արսեն Թորոսյան դուք բյուջեից բավական մեծ գումարներ եք քամում, ես տեսնում եմ ազգային ժողովի նիստերում դուք միլիարդներ եք պահանջում բյուջեից այս կամ այն ոլորտի հոգսերի համար, և վարչապետը երբե՛ք չի ընդդիմացել, , , այն դեպքում, երբ երկրում ծնելիության աճ չկա, մահացողների և ծնունդների թիվը գրեթե հավասար է, փոխանակ ամեն կերպ աջակցեք, ուշադրության կենտրոնում պահեք, ապահովեք մարզերի ծննդատների վերազինումը բուժսարքավորումներով, հմուտ գինեկոլոգներով, մանկաբարձներով, դուք գտաք գլխացավանքից ազատվելու հեշտ ելքը․ փաստորեն ձեր կողմից անտեսված է մեր երկրում ծնելիության աճի խրախուսումը, շտապեցիք փակել ծննդատները, և աշխատողներին դուրս շպրտել․․․ձեր պատճառաբանությունները բուժսարքավորումների առումով հիմնավոր չէ, քանզի սփյուռքի՝ և՛ ԱՄՆ-ի, և՛ Եվրոպայի հայ բժիշկների միությունները միշտ էլ պատրաստ են եղել և բուժսարքավորումներ ուղարկել Հայաստան և բժշկական տարբեր ծառայություններ մատուցել, ինչ մնում է բժշկական կադրերի բացակայությանը, դա էլ ձեր կազմակերպչական թերացումների մասին է խոսում, վերջապես բժշկական համալսարանը տարեկան տասնյակ շրջանավարտներ է տալիս, այնպես կազմակերպեք, որ շրջանավարտները ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո նրանց հետ կնքեք պայմանագիր, որ պարտադիր 5 տարի ժամկետով գործուղվեն մարզերի տարբեր հիվանդանոցներում իրենց մասնագիտությամբ աշխատելու, ոչ թե աշխատեք բոլորին Երևանի հիվանդանոցներում տեղավորել․․․
     Այսօր դուք երիտասարդ մայրերին արհեստականորեն դնում եք ընտրության առաջ, որ մեկից ավել երեխա չունենան, բոլորը չեն, որ 2-3 երեխաներ կունենան և կանցնեն նման դժվարությունների միջով․․․ Հավատալս չի գալիս․ ինչը օպտիմալացվեր, փակվեր, բայց չէի մտածում, որ ծննդատները պետք է փակվեին, ընկնեին այդ հոսանքի տակ, այն դեպքում, երբ առանց այն էլ ծնելությունը կանգ է առել մեր երկրում․․․
     ՊԱՐՈՆ ՆԱԽԱՐԱՐ ՄԻ՛ ԶՐԿԵՔ ՄԱՅՐԵՐԻՆ ՇԱՏ ԵՐԵԽԱՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՃՈՒՅՔԻՑ․․․ՄԵՐ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ, ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ, ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄՐՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԸ․․․

     ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
    
     Գրող - հրապարակախոս
To promote the post
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz, Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
| | |
721 | 0 | 0
Facebook