Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՓԱՇԻՆՅԱՆ ՋԱՆ ՁԵՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՁԵՐ ԲՈՂՈՔԻ ՁԱՅՆՆ ԷՐ ՈՒՂՂՎԱԾ ԱՇԽԱՐՀԻ ԵՐԿԴԻՄԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ

02:41, pazartesi, 24 temmuz, 2023
ՓԱՇԻՆՅԱՆ ՋԱՆ ՁԵՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՁԵՐ ԲՈՂՈՔԻ ՁԱՅՆՆ ԷՐ ՈՒՂՂՎԱԾ ԱՇԽԱՐՀԻ ԵՐԿԴԻՄԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ
    
     ՓԱՇԻՆՅԱՆ ՋԱՆ ՁԵՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՁԵՐ ԲՈՂՈՔԻ ՁԱՅՆՆ ԷՐ ՈՒՂՂՎԱԾ ԱՇԽԱՐՀԻ ԵՐԿԴԻՄԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ
    
     Ա՜խ վարչապետս, դուք հարցազրույց էիք տալիս, իսկ իմ աչքերից արցունքն էր հոսում․ասես անզորության, աշխարհի անարդարություններից հիասթափվածության իմ ասելիքն էիք բարձրաձայնում այդ հարցազրույցում․խորապես զգացի, որ 50 տարիների պայքարիս ճանապարը, որ անցել եմ ու որպես երդվյալի ու մինչև վերջին շունչս պայքարողի, ձեր բարձրացրած խնդիրներն իմ սրտի խորքում ծվարած, ազգիս վիշտն է, ազգիս հետ կատարվածի, մեր անզորության, աշխարհի երկդիմի քաղաքականության բողոքի ձայնն էր, որ դուք հնչեցրեցիք յուրաքանչյուր հարցին տրամաբանական, հայամետ պատասխան տալով․Մի պահ ինձ թվաց, թե իմ սրտում կուտակվածը փոխանցել եմ ձեզ, որ դուք բարձրաձայնեք․․․զգացի, որ ձեր ասելիքը, որ կուտակված է ձեր սրտում խորքում՝ անափ է և հազիվ էիք ՁԵԶ զսպում, որ չպոռթկայիք, չպատռեի աշխարհի տերերի իսկական դիմակներն ամբողջությամբ․․․ պարզ է, ազգիս վիշտը ձեզ էլ է պատել, թեև 20 տարի երկիրը թալանողների նման չեք թաքնվում հայրենասիրության քողի տակ, ձեր հայրենասիրությունն ի ցույց չեք դնում և դրոշակ դարձրած օր ու գիշեր չեք ծածանում, չեք հիշեցնում, գործով եք ապացուցում․․․ հարցազրությում դուք ընդհանրացրիք, մի ամբողջության մեջ ներկայացրիք, Հայոց ՄԵԾ Եղեռնը համեմատելով, կապելով Արցախի և Հայաստանի այսօրվա ծանր իրավիճակին, աշխարհի տերերի երկդիմի, թուրքին սիրաշահելու, քծնելու, ինչու չէ ծախվելու քաղաքականությունն ի ցույց դրեցիք․ երբ աշխարհի տերերը մեկ դարից ավել իրենց կույր աչքերով, քար սրտերով անտեսում են հայոց դատը, Հայակական հարցը նրանց չի մտահոգում․և այդ անպատժելիությունն Արցախյան այս 44 օրյա դաժան պատերազմին ավելի համոզվեցինք, երբ ողջ մուսուլմանական աշխարհն էր պատերազմում մի բուռ ազգիս դեմ, Քրիստոնյա ազգերը լուռ դիտողի դերում էին, աշխարհի տերերը՝ ՄԱԿ-ը, Եվրոմիությունը լուռ դիտում էին․ բավարարվելով միայն հայտարարություններով ու բանաձևերով, անպատիժ թողնելով թուրք հրեշին․․․մենք անօգնական որբուկի նման աշխարհի տերերից փրկություն ենք աղերսում, այսօր էլ ենք աղերսում 120000 արցախահայության փրկության համար, տարբեր դռներ ենաք ծեծում․․․անզորությունը պատել է ազգիս․․․ այս պահին էլ համ գրում եմ, համ էլ արտասվում, ինչ մեղք ենք․ հիշեցի Խրիմյան Հայրիկի թղթե շերեփի հայտնի ձևակերպումը, այո մենք կփրկվենք, երբ Իսրայելի պես հզոր պետականություն ունենանք և մեր շերեփը երկաթից լինի․․․արտաքին թշնամին մի կողմից, ներքինը՝ մյուս, դե բեր ու գլուխ հանի այս լաբիրինթոսից վարչապետ․ ձգտի հզորացման, երբ քաշում են տնից, քաշում են դռնից ու վերջը չի երևում․․․Հիմա էլ ՀԱՅԱՔՎԵ է որոշել հայի տականքը ու ձեռի հետ էլ ասում են Վարդան օսկանյանը խոստացել է 3 ամսում դրությունը շտկել․բա չասեմ, գլուխը պատովն է տվել․ հիմա էլ Վզգոյին փոխարինում են Օսկանյանո՞վ, մի մարդ որ 10-ը տարի արտգործնախարար էր, Ալիևը 4 տարում հին Ջուղայի հազարամյա խաչքարերը հողին հավասարացրեց, օսկանյանը ծպտուն չհանեց, չդիմեց ՅՈՒՆԵՍԿՈ-ին, բարձր ամբիոններից չհնչեցրեց, որ մշակույթային այդ վանդալիզմը կասեցներ, 2004 -ին Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովը գլխատեց Հայ սպա Գուրգեն Մարգարյանին, Օսկանյանը պապանձվել էր, որ բարձր բեմերից ազգային հողի վրա ներկայացներ կատարվածը, անընդհատ հնչեցներ այդ սահմռկեցուցիչ ոճիրը, ամենակարևորը․ 2001-ին ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի Քի-վեյստ կղզում քոչի հետ միասին հանդիպեցին Հեյդար Ալիևին և հենց այնտեղ գործարք կնքվեց․ ցրցամ տվեցին ազգադավ «Մադրիդյան սկզբունքները», որպես հաղթող կողմ այդ արձանագրություններում ոչ տարածքների փոխանակման մասին խոսք կա, ոչ էլ հայ փախստականների իրենց բնօրրանները վերադարձի․ասես մենք փախստականներ չէինք էլ ունեցել․․․ բոլոր հիմնարար կետերը բխում են Ադրբեջանի օգտին․ 2001-ից մինչև 2007-ի վերջերը Օսկանյանը ելույթներ էր ունենում և հուսադրում, թե «բանակցություններ են գնում, ամեն բան իր հունով ընթանում է, բանակցությունների մասին չենք հրապարակում, որ բանակցային գործընթացին չխանգարեք․» 2007-ի վերջին ազգովի շոկ ապրեցինք, երբ վերջապես այդ գաղտնիության սնդուկի կողպեքները բացվեցին և լույս աշխարհ հանեցին այդ «Մադրիդյան սկզբունքներ» կոչված արձանագրությունները․ Փաստորեն այդ սկզբունքները շատ մանրակրկիտ մշակված, առանց պատերազմի ամբողջ Արցախի խաղաղ հանձման կապիտուլյացիայի ակտ էր․և կարողացան այդ արձանագրությունները ներկայացնել Մինսկի խմբին և դարձնել բանակցությունների սեղանի միակ ստորագրված փաստաթուղթը․հիմա այդ լալոշը էս ի՞նչ հեքիաթներ ունի պատմելու, որ 3 ամսվա իշխանություն տան, իրեն, որ ինքը դրությունը շտկի․ հա՞ որ․ Վզգոյին հաջորդող փոխարինողի՞ն գտան և իշխանություն է ուզում անգամ․ քեզ տանք, ումի՞ց ուզենք․․․ Դեռ փոքր հասակից էր ինձ տանջում այն հարցը, թե ինչպես եղավ, որ Տիգրան Մեծից ժառանգած, մինչև հնդկաստան ու ծովից ծով ձգվող սահմաններ ունեցող մեր հայրենիքն այսօր մի կետ է մնացել աշխարհի քարտեզին, և անգամ այդ մի բուռ հայրենիքիս գլխին է անընդհատ սև ամպեր պտտվում․ պատճառները շատ են․Հարստանալու համար հող ծախելը, հայրենիքի դավաճանությունները, ագահությունը, թալանը, աթոռատենչությունը, պարարտ հող են ստեղծում թշնամու հետ գործարքի մեջ մտնելու, ինչպես դա արեցին Ղարաբաղյան կլանի այս 2 հանցագործ նախագահները․ Փաստորեն միշտ էլ հողի առևտուր է գնացել, վախենում եմ ծովից ծով Հայոց աշխարհից մնացած այս մի բուռ հողին էլ ծախեն, և Օ՜՜ֆ չեն քաշի․դեռ Սյունիքի հարց ունենք օդից կախված․ իմ խեղճ վարչապետ ի՞նչ մեղք էիք գործել, որ այդ տականքների կատարած ազգադավությունների պատասխանն եք տալիս այսօր․․․ Այսօրվա Արցախահայության այս վիճակի պատասխանատունները Ղարաբաղյան կլանի 2 նախագներն են և Պուտինը․ Ալիևին ի՞նչ մեղադրեմ, նա հող է առնում, որ իր երկիրն աճի, բարգավաճի, հզորանա, հայի տականքն իր ոտքի տակի հողն է ծախում որ միլիարդների մեջ լող տա․․․7 ամիս Արցախահայությունն իր պատմական բնօրրանում թուրքը ցեղասպանում է, հոգեբանական ճնշումներով, սովամահ անելու տարբերակն են ընտրել, բայց աշխարհի տերերը բավարարվում են լոկ դատարկ, ոչինչ չասող հայտարարություններով․ բայց հայի ոգին չեն կարողանում կոտրել և մեծ կամքի ուժով դեռ դիմակայում են․․․բայց ինչքա՞ն, երբ Շարլ Միշելն ասում է, նշաձողը քիչ եք իջեցրել․Ադրբեջանի ամբողջականությունն ճանաչելուց հետո, ոչինչ որ Լաչինը փակ է պահում, դուք ձեր ճանապարհները բացեք Ադրբեջանի առաջ, Սյունիքն է ուզում տվեք, իսկ թող Արցախցին Աղդամով երթևեկի, այսինքն՝ Լաչինը թող փակ մնա․․․Արցախը կտրվի Հայաստանից․․․․․գերիներն էլ թող մնան պատանդ, Ալիևն էլ ինչ կուզի, թող անի նրանց հետ․․․Փաշինյան ջան գիտեմ ինչ վիճակի մեջ ենք հայտնվել մեր ռազմավարական գործընկերոջ՝ Պուտինի, ներքին թշնամի Քոչի և Դաշնակների պատճառով, որ հեղափոխությունից այս կողմ հազար ու մի սադրանք սարքեցին ձեզ տապալելու համար և ձեր կողմնակիցների գլխին, բայց դուք դեռ պայքարում եք, չեք հանձնվում, քանզի ձեր կամքն իրոք քարից էլ ամուր է, իրոք, որ հանձնվել չգիտի, իրոք որ նվիրյալ էք, միայն նվիրյալը նման համարձակ, սենսացիոն հարցազրույց կտար, իրերն իրենց անուններով կոչելով, , , դուք մենակ չես վարչապետս, տղաս, հարազատս, դուք ձեզ գնահատողների մեծ բանակ ունեք, ինչ ՀԱՅԱՔՎԵ էլ կազմակերպեն, վերջին խոքը ժողովրդինն է, , , բռնապետերից հազիվ ենք ազատվել, առավել ևս, որ ձեր աթոռի համար պայքարողը հանցագործ թուք Քոչոն է, , , ՁԵԶ ԵՄ ԱՍՈՒՄ ՀԱՅԱՔՎԵ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂՆԵՐ, ԹՈՒՅԼ ՉԵՆՔ ՏԱ ԵՐԿԻՐԸ ՑՆՑՈՒՄՆԵՐԻ ՏԱՆԵՔ, ՀԱՅԻ ԱՐՅՈՒՆ ԹԱՓԵՔ, ԱԿԱՆՋՆԵՐԻԴ ՕՂ ԱՐԵՔ ․․․ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
     գրող-հրապարակախոս
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1253 | 0 | 0
Facebook