Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Կոստանդնուպոլսի պատրիարքարանը թուրքերն են հիմնել

08:35, cumartesi, 28 aralık, 2019
Կոստանդնուպոլսի պատրիարքարանը թուրքերն են հիմնել

Կոստանդնուպոլսի նվաճումից հետո սուլթան Մուհամեդ Ֆաթիհը հաստատում է հայոց պատրիարքությունը՝ տալով նրան գրեթե նույն արտոնությունները, ինչ արդեն ստացել էր հունաց եկեղեցու պատրիարքը: Հայոց պատրիարքությունը սկզբում շատ փոքր է եղել, բայց 16 և 17-րդ դարերում այն արդեն շատ հեղինակավոր ու ազդեցիկ ուժ էր դարձել: Այն ճանաչում էր միայն Էջմիածնի գահերեցությունը և այլևս ուրիշ կախում չուներ նրանից վարչական առումով: Պատրիարքը հաստատվել է սուլթանի հատուկ բարաթով՝ առանց ընդհանրական կաթողիկոսության կարծիքն հաշվի առնելու: Թուրքիայի հայաբնակ բոլոր գավառները հետզհետե ենթարկվել են Կ. Պոլսի պատրիարքի իշխանությանը, և նրանց առաջնորդների ընտրությունը կատարվել է առանց Էջմիածնի գիտության: Կ. Պոլսի աթոռի բարձրացմանը նպաստել է այն հանգամանքը, որ Էջմիածինը հիմնականում Պարսկաստանի տիրապետության տակ է եղել, իսկ Թուրքիան միշտ պատերազմել է Պարսկաստանի հետ: Քաղաքական առումով Թուրքիային ցանկալի չի եղել, որ Արևմտյան Հայաստանը ենթարկված լինի իր թշնամի պետության մեջ գտնվող մայր աթոռին: Էջմիածնի կաթողիկոսները սուլթաններին կարող էին դիմել միայն պատրիարքների միջոցով:

Կոստանդնուպոլսի պատրիարքությունը կարևորություն է ստացել նաև այն պատճառով, որ այս քաղաքում աստիճանաբար կազմավորվում է հայկական ստվար գաղութ, իսկ այդ գաղութի մեջ գոյանում է մի վերնախավ, որին պատրիարքական իշխանությունը հարկավոր էր տիրապետական իրավունքներ ձեռք բերելու համար: Այդ դասակարգի մարդիկ ամիրաներն էին, որոնց ձեռքին պատրաիարքները հաճախ խաղալիք են եղել:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3282 | 0 | 0
Facebook