Ստիպված էի օգտվել «Տաքսի» ծառայությունից և նրանց խորհուրդ տալու միտք հղացավ:
Հարգելի՜ «Տաքսի» ծառայության վարորդներ, եթե ձեզ հնարավորություն է տրվել ձեր սեփական ավտոմեքենան, առանց արտոնագրի շահագործել «տաքսու տակ» , դուք պարտավոր եք հիշել՝
1. Իջնել ձեր մեքենայից և օգնել ուղևորներին նստել կամ՝տեղավորել իրերը բեռնախցիկում:
2. Չնայած ձեր մեքենան է, դուք ծխելու իրավունք չունեք:
3. Առանց ուղևորի թույլտվության, մի միացրեք ռադիոընդունիչը կամ մագնիտաֆոնը: Եթե ձեզ դուր է գալիս լսել ռաբիս երաժշտություն, ապա այն կարող է ազդել ուղևորների նյարդային համակարգի վրա:
4.Փորձեք սափրվել, կոկիկ հագնվել և ամենակարևորն է՝գոնե ամեն օր լվանալ ոտքերը:
5 Քիչ զազրախոսեք և ուշադրությունը կենտրոնացրեք միայն ճանապարհային երթևեկության կանոնները պահպանելու վրա:
6. Ուղևորներին խորհուրդներ տալուց բացի, լսեք նաև իմ այս խորհուրդները:
Հիշեք, որ ձեզ վճարում ենք ձեր պահանջած գումարը:
Շնորհակալություն: