Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՀՀ Կրթության և գիտության նախարարաի այցը Աքորու մշակույթի տուն

11:50, çarşamba, 14 ağustos, 2019
ՀՀ Կրթության և գիտության նախարարաի այցը Աքորու մշակույթի տուն
     Սույն թվականի օգոստոսի 09-ին՝ Աքորու մշակույթի տանը գործող 《Լալվար》 բակային ճամբարի փակման օրը, մշակույթի տանը հյուրընկալվել էին ՀՀ կրթության և գիտության նախարար Գագիկ Ավետյանը և ԿԳ նախարարի մամլո խոսնակ՝ Աննա Թաթոյանը։
     Գագիկ Ավետյանը 《Լալվար》 բակային ճամբարի սաներից էր, ով ճամբարային դասընթացներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու արդյունքում արժանացել էր ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի դերում հանդես գալու պատվին, վերջինիս ուղեկցում էր Աքորու մշակույթի տան գեղարվեստական ծրագրերի պատասխանատու Աննա Թաթոյանը՝ նախարարի մամուլի խոսնակի դերում:
     Պատանի նախարարը իր օրինակելի դրսևորմամբ և՛ օրինակ ծառայեց մյուս ճամբարականների համար, և՛ կարծրատիպ ստեղծեց մյուս երեխաների համար, որ հենց իրենցից մեկը վաղը կարող է նախարար լինել:
     Գագիկ Ավետյանը ճամբարական ընկերներին հորդորեց լավ սովորել, քիչ զբաղվել համակարգչով, ուժերը ներդնել ուսուցման մեջ և հավատալ սեփական ուժերին:
     Մեծ խանդավառությամբ երեխաները ընդունեցին սիրելի նախարարի խորհուրդները և վայելեցին նրա մեծարգո ներկայությունը:
    
     Այսօրվա նախարարներին վաղը փոխարինելու է այս վառվռուն աչքերով մանուկների սերունդը, որը գիտի, որ նաև փոքր գյուղերում են ծնվում հանճարները, որ նաև փոքր գյուղերն ունեն ուշադրության կարիք...
Kaynak: maul.am
To promote the post
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz, Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
| | |
761 | 0 | 0
Facebook
COMMENT.am