Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Իմ խեղճ ժողովուրդ, դիմացիր, այս փորձությունն էլ հաղթահարենք, սրանից վատ օրեր էլ ենք ապրել…

12:33, cuma, 12 temmuz, 2019
Իմ խեղճ ժողովուրդ, դիմացիր, այս փորձությունն էլ հաղթահարենք, սրանից վատ օրեր էլ ենք ապրել…

Արցախում օր առաջ մրցավազք է սկսվել դեպի նախագահական աթոռ. մրցավազք բառիս բուն իմաստով՝ ով ինչպես կարողանում է վազում է դեպի այդ մոգական աթոռը, դեպի այդ կախարդական «Սեզամ բացվիր» -ը: Մեկը բարեգործություններ անելով, մատների վրա հաշված մարդկանց կողմից բարեգործի տիտղոսի արժանանալու առթիվ էքստազի մեջ չնկատելով աղքատության մեջ խարխափող հազարավորների օգնության ճիչը, չլսելով մի կտոր հացի ու տանիքի համար զօր ու գիշեր աղերսագրեր գրող քաղաքացիների հուսահատ ձայնը: Մյուսը՝ լրատվամիջոցներով ժամանակ առ ժամանակ ժողովրդին ու իշխանություններին առաջիկայում հանրահավաքային սցենարների մեսիջներ հղելով՝ «գալիս ենք, տես ինչ ենք անելու ձեզ…» ոճի մեջ: Ու արդյունքում մի բուռ ժողովրդին բաժանում խմբավորումների, որոնք, դատելով սոցցանցերում դրսևորող իրենց վարքագծից, պատրաստ են հաշվեհարդարի՝ կիրառելով այդ բառի բառիմաստային տրամաբանության մեջ մտնող բոլոր մեթոդներն ու մեխանիզմները: Ո՞ւմ է ձեռնտու այս իրավիճակը, ո՞վ է շահում այս քաոսում՝ հարցեր, որոնց պատասխանները յուրաքանչյուրս յուրովի գիտենք ու մեկի փոխարեն մի քանիսը:

Բայց փաստն այն է, որ ամենամեծ տուժողը դարձյալ խեղճ ու կրակ շարքային քաղաքացին է, ում ուղեղը զբաղեցնող միակ գերխնդիրը օրվա հաց վաստակելն է և գլխին տանիք ունենալը:

Իսկ ով համարձակվի ասել, որ իրար միս ուտելու փոխարեն մտածեք անտուն մնացած զինծառայողների բնակարանային խնդիրը լուծելու ուղղությամբ, քանի որ տարիներ շարունակ իբր բնակարաններով ապահովելու ծրագիր եք իրականացրել, արդյունքում ով մեկն ունի, մի քանիսն է դառել, ով էլ իսկապես բնակարանի կարիք ունի, հերթում սպասում է տասնամյակներով ու հույս էլ չունի, որ մի օր կունենա, երևի այդ մարդուն (ով համարձակվում է ճշմարտությունը բարձրաձայնել) մոգական աթոռատերերը կանվանեն «կլյաուզնիկ», որովհետև նրանց ընտանիքը գոնե մեկ օրով չի ապրել այն կյանքով, երբ անտուն մնացած զինվորականի ընտանիքին դուրս են անում վարձով տնից ու նույնիսկ վարձով տուն էլ չկա, որ ընտանիքը բաց երկնքի տակ չհայտնվի, անօգնական չեն նայել իրականության առջև աչքերը փակող իրենց երեխային, որը իր վարդագույն երազների մեջ չի ուզում տեսնել դառն իրականությունը, որ օր առաջ թևաթափ չդառնա, այն երեխային, որ ծնված օրից մինչև պատանի դառնալը երազում է սեփական սենյակ ունենալու մասին, երբ երեխան ասում է. «Ես այլևս Ամանորին երազանք չեմ պահելու, որովհետև իմ երազանքը երբեք չի իրականանում…»:

Իսկ ես և ինձ նմանները, որ փաստերն ենք տեսնում, և արդեն հոգնել ենք սուտը լղոզելու և որպես ճշմարտություն հանրությանը ներկայացնելու պլակատային հոդվածներից ու բեմականացված ռեպորտաժներից, արդարացված ենք համարում բազմաթիվ ինձ նման քաղաքացիների այն միտքը, երբ ասում են. «Ես ոչ մեկին էլ ձայն չեմ տալու, բոլորից հույսս կտրած է, մեկ է, ով էլ ընտրվի, իր խնամի-ծանոթ-բարեկամին է միայն ապահովելու, շարքային քաղաքացին էլի մնալու է վիզը ծուռ, լուսանցքում գոյությունը հազիվ քարշ տվող, վերևների կողմից այս երկրի բարիքներից զրկված, զատված էակ։ Ժողովուրդը մեղք է» ։

To promote the post
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz, Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
| | |
1291 | 0 | 0
Facebook
COMMENT.am